Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում (ԿԱԵ)տարածաշրջանային ղեկավարության կողմից հայտարարված «Աջակցություն ԿԱԵ-ի անդամ հաստատությունների թվային վերափոխմանը» խորագրով ծրագրի շրջանակներում «Կրթական գործընթացների բարելավում շինությունների տեղեկատվական մոդելավորման (ՇՏՄ/BIM) թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով» նախագիծն իրականացնելու նպատակով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է արտասահմանցի վերապատրաստող փորձագետի մրցույթ:
Նախագծի նպատակն է ծանոթանալ ՇՏՄ/BIM ոլորտում արտասահմանյան բուհերում կիրառվող լավագույն փորձին և արտասահմանյան փորձագետի աջակցությամբ բարելավել ՃՇՀԱՀ կրթական գործընթացները՝ արդի թվային տեխնոլոգիաների կիրառմամբ։
ՇՏՄ/ BIM փորձագետին ներկայացվող որակավորման չափանիշները.
Վերապատրաստողը պետք է համալսարանին ներկայացնի ինքնակենսագրություն (CV), վերապատրաստման ծրագիր: Վերապատրաստողի ճանապարհածախսը և կեցության ծախսերը փոխհատուցվում են։ Վերապատրաստողի ամբողջական վարձատրությունն իրականացվելու է նրա կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելուց հետո:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2022թ. սեպտեմբերի 20-ը:
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Արտաքին կապերի վարչություն (international@nuaca.am, հեռ. +374 10 580177) կամ Ֆարնկոֆոնիայի Ակադեմիական նվաճումների կենտրոն ( cru.unaca@mail.ru ):