(010) 303-300

ԱՐՅՈՒՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵԿՕՐՅԱ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՃՇՀԱՀ-ՈՒՄ

Սիրելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱՆ «Յոլյան» Արյունաբանության և Ուռուցքաբանության Կենտրոնը իրականացնում են «Հանձնի՛ր արյուն, փրկի՛ր կյանքեր» բարեգործական նախաձեռնությունը։ Արյունատվության վերաբերյալ իրազեկման բարձրացման նպատակով ՃՇՀԱՀ-ում կիրականացվի մեկօրյա տեղեկատվական դասընթաց։ Դասընթացի ընթացքում կներկայացվեն հետևյալ թեմաները՝ արյունատվության նշանակությունը և օգուտները, արյունատվության ցուցումներ և հակացուցումներ, արյունատվության գործընթացը և անվտանգության ապահովումը, վերջում կլինի հարցուպատասխան ձևաչափով քննարկում:

Դասընթացի նպատակն է բարձրացնել մասնակիցների իրազեկվածության մակարդակը, շտկել առկա թյուր կարծիքները և խրախուսել առողջ անհատներին մասնակցելու արյունատվության կամավոր ակցիաներին:

Դասընթացը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին, ժամը՝ 15:00-16:00-ը, ՃՇՀԱՀ գիտխորհրդի դահլիճում: Մուտքն ազատ է:

20.10.25