(010) 303-300

«ԱՐԵՎՆ ԻՄ ՄԵՋ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Սիրելի՛ համալսարանականներ, սիրով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 13-ին տեղի կունենա ՃՇՀԱՀ Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի դասախոս Հռիփսիմե Մարգարյանի «Արևն իմ մեջ» խորագրով ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը բացահայտում է բանաստեղծական նուրբ հոգու տեր նկարչուհու ստեղծագործական աշխարհը։ Նրա յուրաքանչյուր աշխատանք մի պատմություն է՝ լի ներքին լույսով, զգայական շնչով ու խոհական երանգներով։ Գույները կտավներում ապրում են, շնչում ու խոսում՝ վերածվելով հույզերի ու հիշողությունների։

Հռիփսիմե Մարգարյանի ոգեշնչման աղբյուրը բնության չորս եղանակներն են, որոնցից յուրաքանչյուրն ունի իր գույնը, շունչը և հոգեվիճակը։

Ցուցահանդեսում ներկայացված են նկարչուհու տարբեր տարիներին արված գրաֆիկական աշխատանքներն ու վիտրաժային կոմպոզիցիաները, որոնք առավել  ամբողջական են դառնում արվեստագետի բանաստեղծական տողերով։

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա նոյեմբերի 13-ին, ժամը 17:00-ին, Հայաստանի նկարիչների միությունում, 2-րդ հարկում:

Ցուցահանդեսը բաց է մինչև նոյեմբերի 19-ը: Մուտքն ազատ է:

05.11.25