(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Արդի քաղաքաշինական փոխակերպումները պատմական թաղամասերում

2022թ. հունվարի 28-ից փետրվարի 5-ը Ֆրանսիայի ԿլերմոնՖերանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցում նախատեսվում է կազմակերպել ուսանողական համատեղ նախագծային շաբաթ՝ (Workshop-2022) “Արդիքաղաքաշինական փոխակերպումները պատմական թաղամասերումթեմայով: Միջոցառմանը կարող են մասնակցել Ճարտարապետության ֆակուլտետի բակալավրիատի երրորդ կուրսի ուսանողները:

Բարձր առաջադիմությունը (ՄՈԳ) և օտար լեզվի լավիմացությունը պարտադիր է: Նախընտրությունը տրվում է ֆրանսերենին տիրապետողներին:

Գրանցվելու համար դիմել Ճարտարապետության ֆակուլտետի դեկանատ մինչև 2021թ. դեկտեմբերի 1-ը:  Պատասխան աշխատանքային այցը Երևան նախատեսվում է 2022թ. ապրիլին:

Ճարտարապետության ֆակուլտետ

Միջազգային կապերի վարչություն

18.11.21