Էրազմուս+ KA107 դրամաշնորհային ծրագրի շրջանակում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է մրցույթ՝ 2022-2023 ուստարվա երկրորդ կիսամյակում Ավստրիայի Կարինթիայի երկրամասի Կիրառական գիտությունների համալսարանում չորս ուսանողի 5-ամիս ժամկետով ուսումնառելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել Շինարարության ֆակուլտետի բակալավրի 2-րդ և 3-րդ կուրսերի, կամ մագիստրատուրայի 1-ին կուրսի անգլերենի իմացությամբ ուսանողները:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
Ուսանողի ընտրության հիմնական չափանիշներն են՝ ուսման առաջադիմությունը, անգլերենի իմացության մակարդակը, հիմնավորման նամակը (Motivation Letter), հմտություններն ու կարողությունները:
Ծրագրի դիմումներն ընդունվում են Շինարարության ֆակուլտետի դեկանատում մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ:
Մրցույթը կկայանա նոյեմբերի 4-ին, ժամը 15:00-ին՝ համալսարանի երկրորդ հարկի նիստերի դահլիճում (սենյակ 2239):
Ծրագրի մանրամասներին ծանոթանալու նպատակով ս. թ. հոկտեմբերի 21-ին, ժամը 13.30-ին երկրորդ հարկի նիստերի դահլիճում (սենյակ 2239) տեղի կունենա տեղեկատվական հանդիպում:
Հարցերի կամ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010 54-41-88 հեռախոսահամարով: