Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ)՝ համաձայն ՀՀ Կրթության և գիտության նախարարի 2007թ-ի դեկտեմբերի 6-ի N 1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգ»-ի և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդի 2025 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ հաստատված «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մագիստրատուրայի ընդունելության կարգ»-ի հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա անվճար և վճարովի համակարգերով, առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելություն:
Մասնագիտություններին, անվճար և վճարովի տեղերին, ուսման տևողությանը և տարեկան վարձավճարներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
«Նախագծերի կառավարում» կրթական ծրագրի ուղղությունը դիմորդը ընտրում է դիմում-հայտ ներկայացնելիս.
ա) Նախագծերի կառավարում շինարարության ոլորտում` 4 անվճար տեղ,
բ) Նախագծերի կառավարում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում` 2 անվճար տեղ,
գ) Նախագծերի կառավարում զբոսաշրջության, մշակութային ժառանգության կառավարման և երկրատեղեկատվական համակարգերի ոլորտներում` 1 անվճար տեղ:
Մագիստրատուրան բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի կրթական աստիճան և բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման ձև է:
Մագիստրատուրայում կարող է սովորել բակալավրի, դիպլամավորված մասնագետի կամ մագիստրոսի աստիճան ունեցող անձը մասնագիտական գիտելիքները խորացնելու, վերամասնագիտանալու, ինքնուրույն գիտական ուսումնասիրություններ կատարելու, մասնագիտական գործնական, նորարարական, տեխնոլոգիական զարգացումներ ու նոր հնարավորություններ ընկալելու ունակություններ ձեռք բերելու և մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար:
Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:
Մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է երկու փուլով`
Առաջին փուլով` դիմորդների փաստաթղթերը Կառավարության կողմից հաստատված տվյալ ուսումնական տարվա առկա ուսուցմամբ և պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի համար ընդունվում են մայիսի 27-ից հունիսի 19-ը ներառյալ` մինչև ժամը 17:00, իսկ մրցույթի ամփոփումը մինչև հունիսի 30-ը, որին կարող են մասնակցել բակալավրիատի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող շրջանավարտները:
Երկրորդ փուլով` դիմորդների փաստաթղթերը ընդունվում են մայիսի 27-ից հունիսի 19-ը ներառյալ` մինչև ժամը 17:00 և հուլիսի 20-ից օգոստոսի 21-ը, մրցույթի ամփոփումը մինչև սեպտեմբերի 1-ը, ըստ նախարարության կողմից հաստատված տվյալ ուսումնական տարվա վճարովի ուսուցման տեղերի:
Մագիստրոսական որոշ կրթական ծրագրերով ընդունելությանը կարող են դիմել բացառապես տվյալ կրթական ծրագրի ընդունելության համար սահմանված հավելյալ պարտադիր պահանջները բավարարող դիմորդները, ովքեր պետք է հանձնեն ընդունելության մասնագիտական մուտքային քննություն:
Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`
Դիմորդները մագիստրատուրայի ընդունելության ծառայությունների համար վճարում են 7000 (յոթ հազար) ՀՀ դրամ, որը անհրաժեշտ է փոխանցել «ՃՇՀԱՀ հիմնադրամ»-ի հաշվեհամարին՝ 15100-01964940200, նպատակ դաշտում նշելով` անունը, ազգանունը, հայրանունը և ընտրված կրթական ծրագիրը (Այն դիմորդները, ովքեր ներկայացնում են ներքոնշյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթերի բնօրինակն ու պատճենը` ազատվում են ընդունելության ծառայությունների համար գանձվող գումարի վճարից):
ՀՀ կառավարության 2006թ.-ի հուլիսի 27-ի №1183-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ)) և պետական կրթաթոշակ տալու» կարգին համապատասխան կարգավիճակ ունենալու դեպքում պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է օրենքով նախատեսված հետևյալ սոցիալական խմբերին (ներկայացնել պահանջվող փաստաթղթերը)`
Համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ հաստատված Դիզայն, Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն), Ճարտարապետություն, Շինարարական ճարտարագիտություն, Գեոմատիկա, Զբոսաշրջություն, Շրջակա միջավայրի պահպանություն մասնագիտություններից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է:
Փաստաթղթերը ընդունվում են հետևյալ հասցեում` ք․ Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք, 2125 աշխատասենյակ, հեռ.` 010-303-300 (ներքին` 933), նաև հայտագրումն իրականացվում է առցանց տարբերակով:
Հարգելի՛ դիմորդ,
2026-2027 ուստարվա անվճար համակարգով առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության քննությունների օրը սահմանված է հունիսի 25-ը՝ ժամը 10:00: Քննասենյակների մասին դիմորդները նախապես կտեղեկացվեն:
Անվճար և վճարովի համակարգերով, առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության համար հատկացված տեղերի քանակները նախնական են:
Տեղեկացնում ենք, որ ընդունելության դիմում-հայտում նշված մագիստրոսական երկու կրթական ծրագրով համալսարանի սահմանած կարգով համապատասխան խումբ չձևավորվելու կամ մրցույթներից դուրս մնալու դեպքում ընդունված դիմորդին հնարավորության դեպքում առաջարկվում է մասնակցելու այլ կրթական ծրագրով ընդունելության մրցույթին։