(010) 303-300

ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է 2023/2024 ուսումնական տարվա  առկա ուսուցմամբ (անվճար  և վճարովի հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելություն :

Մրցույթին կարող են մասնակցել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող անձինք:

Մրցույթն իրականացվում է ըստ մասնագիտական քննությունից ստացած գնահատականի:

Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ ս.թ. մայիսի 22-ից հունիսի 15-ը ներառյալ, մասնագիտությունից քննության հանձնումը` ս.թ. հունիսի 20-ից 29-ը ներառյալ:

Դիմորդը  Ասպիրանտուրայի և տեղեկատվության բաժին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում ռեկտորի անունով,
  • բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  • օտար լեզու (անգլերեն՝ TOEFL iBT կամ IELTS, ֆրանսերեն` TCF կամ գերմաներեն՝ onSET) առարկայի ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
  • ընտրած մասնագիտությամբ գրախոսվող գիտական ամսագրերում հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում` մասնագիտական ամբիոնի կողմից գրավոր դրական գրախոսականով,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն և չորս լուսանկար (3 x 4 չափսի),
  • միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներում մասնակցության զեկույցները (առկայության դեպքում),
  • զինվորական գրքույկի պատճենը (բացակայության դեպքում` զորակոչային տեղամասում կցագրման վկայականի պատճենը):

Դիմորդը ներկայացնում է նաև անձնագիրը և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի բնօրինակը:

Եվրոպական միության Էրազմուս+ ծրագրի «Հայաստանում և Ղրղզստանում աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական միջառարկայական կրթական ծրագրերի մշակում և հետազոտական կապերի ուժեղացում» (GEOTAC) նախագծի շրջանակներում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը ԵՊՀ-ի և ՀԱԱՀ-ի հետ նախատեսում է իրականացնել համատեղ հետբուհական փորձնական կրթական ծրագիր Աշխարհագրական Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում՝ Ե.23.06 (Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր մասնագիտությամբ) և ԻԴ․03․01 (Աշխարհագրություն) մասնագիտություններով:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՃՇՀԱՀ-ի ասպիրանտուրայի և տեղեկատվության բաժին հետևյալ հասցեով` Տերյան 105, թիվ 2 մասնաշենք, 2222 սենյակ, հեռ. (010) 54-74-12:

Անվճար հիմունքներով առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի

տեղերի բաշխվածությունն ըստ մասնագիտությունների՝    

Ե.23.01

Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ,  շինարարական նյութեր և շինարարական մեխանիկա

1 տեղ

Ե.23.02

Քաղաքացիական, արդյունաբերական, հիդրոտեխնիկական,  տրանսպորտային և  ստորգետնյա շինարարություն  

1 տեղ

Ե.23.03

Շենքերի և կառույցների ճարտարագիտական  (էներգետի, հիդրավլիկ և այլն) ապահովում

 1 տեղ

Ե.23.03

Շենքերի և կառույցների ճարտարագիտական  (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում (Լեռնային Ղարաբաղ)

1 տեղ

Ե.23.06

Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր (GEOTAC)

1 տեղ

ԺԸ.00.01

Ճարտարապետություն 

1 տեղ

 

25.04.23