Դիզայնի ֆալկուլտետի նախաձեռնությամբ հոկտեմբերի 21-26-ը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և շինարարության պետական և Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարանների հետ համատեղ առաջին անգամ կազմակերպում է «Դիզայնն առանց սահմանների» միջազգային շաբաթը:
Միջոցառման շրջանակում ոլորտի 20 մասնագետներ կներկայացնեն մասնագիտական դասախոսություններ և ուսանողների մասնակցությամբ գործնական workshop-եր, ինչպես նաև նախատեսվում են ճանաչողական այցեր, էքսկուրսիաներ Հայաստանի պատմամշակութային վայրեր և շրջայցեր թանգարաններ: Դիզայներական շաբաթին մասնակցում են ուսանողներ և ոլորտի մասնագետներ ինչպես ՃՇՀԱՀ-ից, այնպես էլ մասնակից համալսարաններից։