Ֆրանսիայի դեսպանատան Կրթական և համալսարանական հարցերով կցորդ Սելին Գերենի՝ մարտի 28-ին նախատեսված այցելությունը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան տեղի կունենա ապրիլի 4-ին: Համալսարանում Սելեն Գերենը հանդես կգա «Ֆրանսիայում ուսումնառելու հնարավորությունները» թեմայով զեկուցումով:
Կարող են մասնակցել բոլոր ուսանողները, որոնք ցանկանում են: Մուտքն ազատ է:
Հանդիպումը տեղի կունենա ժամը 15:00-ին, 0 հարկի նիստերի դահլիճում (սենյակ՝ 2023):