Աշխատանք դինամիկ ու կրեատիվ թիմի հետ ԱՅ ԷՅ ԲԻ բիզնեսի միջազգային ակադեմիան փնտրում է PR և մարկետինգային համակարգող, մշտական աշխատանքի համար
Աշխատանքի տեսակը` կես դրույք, 3 ամիս փորձաշրջանով
Հաջողակ թեկնածուն կստեղծի գովազդային արշավներ, կղեկավարի ընկերության գործունեությունը մեդիա հարթակներում, կանցկացնի մրցունակ և շուկայական հետազոտություններ:
Պահանջվող որակավորումները՝
- Սահմանված ժամանակահատվածում խնդիրներ լուծելու կարողություն
- Ստեղծագործ և նորարարական մոտեցում
- Վերլուծական մտածողություն
- Գերազանց գրավոր եւ բանավոր հաղորդակցման հմտությունները ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն լեզուներով, ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- 3 լեզուներով տեքստեր գրելու գերազանց ունակություն (copywriting)
- Microsoft ծրագրերի տիրապետում(Word, Excel), գրաֆիկական դիզայնի ծրագրերի տիրապետումը կդիտվի առավելություն
- թիմում եւ անհատապես արդյունավետ աշխատելու ունակություն
Աշխատանքային պարտականություններ
- Մշակել տարեկան մարկետինգային պլան,
- Իրականացնել մարկետինգային հետազոտություն, վերահսկել ոլորտի նորությունները և զարգացումները,
- Կազմակերպել եւ կառավարել տարբեր կորպորատիվ միջոցառումներ
- Կարգավորել գովազդային արշավները
- Մասնակցել հանդիպումների, սեմինարների և դասընթացների կազմակերպմանը
- Նյութի խմբագրում, դիզայն,
Դիմելու ընթացակարգը
Եթե դուք համապատասխանում եք այդ պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ին և մոտիվացիոն նամակը հետևյալ էլեկտրոնային հասցեին general@iabcentre.com նշելով PR & Marketing Coordinator
Դիմումների վերջնաժամկետը՝ 14.09.2018թ.:
Կազմակերպությանը կարող եք ծանոթանալ ասյտեղ՝ http://www.facebook.com/IabCentrePage