Շրջանավարտների աջակցման և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է, համագործակցող ընկերությունում առկա է դիզայներ-չափագրողի թափուր հաստիք:
Աշխատանքային պարտականություններն են՝
- · իրականացնել դիզայներական և չափագրման բոլոր աշխատանքները՝ ըստ ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների ցանկի,
- · մասնակցել նախագծերի քննարկմանն ու նոր գաղափարների առաջարկմանը,
- · ստեղծել դիզայնի ու տպագրության համար անհրաժեշտ էլեկտրոնային նյութերի բազա, դասավորել, դասակարգել և թարմացել այն,
- · անհրաժեշտության դեպքում որոնել նյութեր,
- · ձևավորել վիզուալ տարրեր (լոգոներ, բաններներ, պոստերներ, բրոշյուրներ, պոստերի իլյուստրացիաներ):
Պահանջվող հմտություններն են՝
- · դիզայների կամ հարակից մասնագիտությունների որակավորում,
- · Adobe Photoshop, Adobe Illustrator, Corel Draw ծրագրերի իմացություն,
- · ստեղծագործական մտածողություն և խնդիրներ լուծելու կարողություն,
- · խմբային աշխատանքի և համագործակցային, հաղորդակցման հմտություններ, պատրաստակամություն,
- · մասնագիտական աշխատանքային փորձը տվյալ կամ հարակից ոլորտներում ցանկալի է և կդիտվի որպես առավելություն։
Հաստիքին համապատասխան անձինք կարող են իրենց ինքնակենսագրական-ներն ուղարկել nuaca.careercenter@gmail.com էլ. հասցեին:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՃՇՀԱՀ շրջանավարտների աջակցման և կարիերայի կենտրոն հետևյալ հեռախոսահամարով՝ (010) 58 01 56: