Սիրելի՛ ուսանողներ, սիրով տեղեկացնում ենք, որ հուլիսի 15-18-ը Սոլիդարիթի սենթեր կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը, Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան համատեղ կազմակերպում են «Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը առաջին աշխատավայրում» թեմայով 4-օրյա ամառային դպրոց: Ծրագիրը իրականացվելու է Ծաղկաձորում, և նպատակ ունի երիտասարդների շրջանում խթանել իրավունքների, մասնավորապես աշխատանքային իրավունքների խթանման գիտակցման և պաշտպանության մշակույթը, աջակցել նրանց դառնալ մրցունակ այսօրվա աշխատաշուկայում: Օրակարգով նախատեսված են դասընթացներ աշխատանքային իրավունքի, պաշտպանության մեխանիզմների, աշխատաշուկայի այսօրվա պահանջների վերաբերյալ, ինչպես նաև թեմատիկ խաղեր, մրցույթներ, կինոդիտումներ, ոչ ֆորմալ զրույցներ և ժամանցային միջոցառումներ: Ծրագրի ողջ ընթացքում ուսանողների հետ կլինեն աշխատանքային իրավունքի փորձագետներ, արհմիութենականներ և երիտասարդների հետ աշխատանքի փորձառություն ունեցող մասնագետներ: Ամառային դպրոցին կարող են մասնակցել բոլոր նրանք, որոնք հետաքրքրված են աշխատանքային իրավունքներով:
Գրանցվելու համար անհրաժեշտ է մինչև հուլիսի 8-ը դիմել ՃՇՀԱՀ ուսանողական խորհուրդ՝ 2124 սենյակ, կամ զանգարահել 077 83 26 58 հեռախոսահամարով:
Մասնակցության կանոններին և պայմաններին կարող եք ծանոթանալ կից հղմամբ:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ կոնտակտներով.
Էդգար Չախոյան, հեռ.՝ 094-26-15-80, էլ. փոստ՝ chakhoyan1990@gmail.com
Մարիամ Չիբուխչյան, հեռ.՝ 055-07-06-72, էլ. փոստ՝ mchibukchhyan@solidaritycenter.org