(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Անցում՝ հեռավար ուսուցմանը

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի սիրելի ուսանողներ. Համաձայն ԿԳՄՍ նախարարության՝ հոկտեմբերի 14-ին կայացրած որոշման, հոկտեմբերի 15-ից բոլոր ուսումնական հաստատություններում երկաշաբաթյա ժամկետով ուսումնական գործընթացը կկազմակերպվի հեռավար եղանակով։ Հիշեցնենք, որ դասացուցակներին և դասախոսություններին կարող եք հետևել nuaca.am կայքէջի հեռավար ուսուցման հարթակի միջոցով։
Հեռավար ուսումնական գործընթացի հետ կապված հարցերով կարող եք դիմել դեկանատներ։
Կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորություն և հաճախակի լվացվեք՝ համավարակը չտարածելու և այդպիսով Ձեր ու սահմանին կանգնած զինվորի կյանքը չվտանգելու համար։
14.10.20