Հարգելի՛ համալսարանականներ, համաձայն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2025 թվականի հիմնական միջոցառումների պլանի, դեկտեմբերի 10-ին ժամը 16:30-ին համալսարանի ռեկտոր պարոն Բարսեղյանի ղեկավարությամբ կանցկացվի «Անձնակազմի և ուսանողների պաշտպանության կազմակերպումը երկրաշարժի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Վարժանքի նպատակն է ստուգել և կատարելագործել համալսարանի ղեկավար կազմի, դասախոսների, աշխատակիցների և ուսանողների պատրաստվածությունը: Խնդրում ենք բոլորին ժամը 16:30-ին ազդանշանը լսելուց հետո անմիջապես իջնել և տարահանվել համալսարանի դիմացի այգում:
Ուսումնավարժանքը կավարտվի ժամը 17:30-ին ազդանշանը լսելուց հետո: