(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ. ՔԵԶ ԾԱՆՈԹ ԴԵՄՔԵՐԸ ՆՈՐ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

Սիրելի համալսարանականներ, Ուսանողական խորհուրդը հրավիրում է փետրվարի 12-ին, ժամը՝ 13:00-ին, համալսարանի 3-րդ հարկի արվեստանոց (2341 սենյակ), որտեղ տեղի կունենա ՃՇՀԱՀ Դիզայնի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի և Ուսանողական խորհրդի փոխնախագահ Նոննա Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսը, որին ներկայացվելու է շուրջ 60 աշխատանք:

Նկարների հավաքածուն ցուցադրված կլինի մինչև փետրվարի 19-ը:

02.02.21