(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՅՍՕՐՎԱ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՇՉԱԿԸ՝ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ Է

Ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքի հայտարարության ս. թ. մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին, համաձայն Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2021 թվականի հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին» որոշման, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անց է կացվելու «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

25.02.2021թ. նախատեսված փորձի ժամանակ՝ ժամը 16:00-ից 16:30-ի ժամանակահատվածում, ինչպես նաև 01.03.2021թ. հիմնական վարժանքի ընթացքում՝ ժամը 15:00-ին, գործարկվելու է ազդարարման շչակ: Նշված օրերին և ժամերին շչակի գործարկման ընթացքում հորդորում ենք խուճապի չմատնվել:

Հղումը՝ https://www.yerevan.am/am/news/k-aghpashtpanowt-yan-owsowmnavarzhowt-yan-p-ordzi-ew-himnakan-varzhank-i-zhamanak-gortsarkvelow-e-az/?fbclid=IwAR0M87PDEeIlgXtuS8vSst3K8pTLQa-NVaSd1j6Nfr4YVFsL33tFe8hHQFs

25.02.21