Մարտի 4-7-ը կմեկնարկի Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության (AESA) ամենամյա գիտական օլիմպիադան վիրտուալ՝ Հայաստանից մասնակցող աշակերտների համար։
Մասնակցության հայտերն ընդունվում են փորձի վրա հիմնված նախագծերի բնական գիտությունների, ֆիզիկայի, սոցիալական գիտությունների, քիմիայի, hամակարգչային գիտություն, ճարտարագիտության բնագավառներում: Գիտական օլիմպիադան հետևում է Կալիֆոռնիայի նահանգի Science Fair-ի կանոններին և կարգերին: Օլիմպիադան ապահովում է ակադեմիական մրցակցություն երկու ակադեմիական մակարդակների` միջին դպրոցի (6-8-րդ դասարաններ) և ավագ դպրոցի (9-12-րդ դասարաններ) համար: Մասնակցությունը հնարավոր է և՛ անհատական, և՛ խմբակային (2-3 աշակերտներից բաղկացած): Յուրաքանչյուր աշակերտ կարող է մասնակցել միայն մեկ նախագծով: ՀՀ աշակերտների մասնակցութունը անվճար է:
Դիմելու վերջնաժամկետն է փետրվարի 9-ը, ժամը՝ 23:59-ը (Լոս Անջելոսի ժամով):
Աշակերետները կարող են գրանցվել հետևյալ կայքով: