(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՄԱՌԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

«Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ընկերությունն առաջարկում է ամառային երկամսյա, վճարովի ինթերնշիփ՝ հուլիս և օգոստոս ամիսների համար։
Մասնակցի հիմնական պարտականություններն են՝
  • յուրացնել թվային մարքեթինգի ոլորտին առնչվող գիտելիքն ու փորձը,
  • կատարել մենթորի կողմից տրվող առաջադրանքները,
  • կատարել ուսումնասիրություններ, հավաքագրել և վերլուծել տվյալներ:
 
Մասնակցից պահանջվում է՝ անգլերենի լավ իմացություն, անընդհատ սովորելու և զարգանալու ձգտում, արդյունքամետություն և պրոակտիվություն, ոչ ստանդարտ մտածողություն և նոր մարտահրավերներ ընդունելու պատրաստակամություն։
 
⏳Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 14.06.2020թ.։
👉Մանրամասները և դիմելու կարգը՝ այստեղ՝ https://tcf.one/SummerInternship
 
 
 
12.06.20