(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ՃՇՀԱՀ-ՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Ստրասբուրգի համալսարանը,  այլ գործընկերների հետ համատեղ  իրականացնում է Ամառային դպրոց, որը ֆինանսավորվում է Հայ գիտնականների միության (ASOF) աջակցությամբ: Ծրագրին հրավիրված են մասնակցելու միջազգային բանախոսներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ամստերդամից, Ժնևից և այլ եվրոպական համալսարաններից: Ամառային դպրոցը տևելու է 3 օր՝ հուլիսի 18-20-ը և նպատակ ունի ծանոթացնել կայուն միջավայրի հետ կապված բնապահպանական, հումանիտար գիտությունների (փիլիսոփայություն, ճարտարապետություն, արվեստ և մեդիա ուսումնասիրություններ) ժամանակակից հիմնախնդիրներին և ներկայացնել բնապահպանական արվեստի և հումանիտար հետազոտությունների կենտրոնի նախագիծը: Ծրագրին կարող են մասնակցել մագիստրատուրայի ուսանողներ, երիտասարդ գիտնականներ, ոլորտի մասնագետներ և այլ հետաքրքված անձինք:

Ամառային դպրոցի գրանցման վերջնաժամկետն է հունիսի 30-ը: Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում կարող եք դիմել Ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոն (աշխատասենյակ 2211, հեռ.՝ 010 303 300, ներքին՝ 3-73):

11.06.24