ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆՈՒՌԻ՝ ԱՐՄԱՆ ԴԱՎԹՅԱՆԻ ՀԵՏ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը շարունակում է հանդիպումների շարքը մշակութային, հասարակական, գիտական ոլորտների գործիչների հետ:

Հաջորդ հանդիպումը կկայանա դիզայներ, ոսկերիչ, քանդակագործ, նկարիչ  «Նուռ Դիզայն» ստեղծագործական ստուդիայի և Նուռ Արթ Գալլերի» (Nur Art Gallery Yerevan) ցուցասրահի հիմնադիր ՆՈՒՌԻ՝ Արման Դավթյանի հետ մայիսի 13-ին, հինգշաբթի, ժամը 13:30, 2025 լսարանում /ճարտարապետների արվեստանոց/: Մուտքն ազատ է

ՆՈՒՌԸ մշտապես ցուցադրվել է թե տասնյակ անհատական և թե մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսներին: Գործունեության ընթացքում Նուռը արժանացել է Հայաստանի ու արտերկրի մի շարք հեղինակավոր պարգևների ու մրցանակների, ինչպես օրինակ Մոսկվայում «Ոսկերիչ 1994» համաշխարհային ցուցահանդեսի Առաջին մրցանակ, «Յուվելիր-2001» միջազգային ցուցահանդեսի «Լավագույն զարդ» անվանակարգում՝ Առաջին մրցանակ, «Յուվելիր-2005» զարդեր և ժամացույցներ միջազգային ցուցահանդեսում «Սիրո գույնը» հավաքածուի համար` Առաջին մրցանակ, Ռուսական նորաձևության շաբաթ 2007 թվականի՝ Բարձրագույն մրցանակ։ 2017 թվականի հոկտեմբերին Արման Նուռի «Ճանճ» և «Էվոլյուցիա» քանդակները արժանացան Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Ժամանակակից արվեստի միջազգային բիենալեի Lորենցո իլ Մայնիֆիկո Ոսկե մեդալի։ 2019 թվականի հունվարին Արման Նուրի «Հիսուս» քանդակը նվաճեց «Քննադատների մրցանակ» -ը Bibart 2018/2019 միջազգային արվեստի բիենալեում, Բարի, Իտալիա։

Ստեղծագործություններ

  • Ընթերցողը հուշարձան, գտնվում է Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի շրջակայքում, տեղադրվել է 2013 թվականին։
  • «Մանկություն» քանդակ, գտնվում է Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնիբակում, տեղադրվել է 2017 թվականին։
  • «Յոթ Աղբյուր» ցայտաղբյուրի գլխիկներ, տեղադրվել են 2010 թվականին։
  • «Արտիստ» արձանիկ, «Բաց երաժշտության փառատոնի» մրցանակ:
  • «Նռան Հատիկ» արձանիկ, «Նռան Հատիկ» Մանկապատանեկան Թատերական Փառատոնի մրցանակ:
  • «Եղիցի լույս» արձանիկ, Ոսկե ծիրանմիջազգային կինոփառատոնի էկումենիկ մրցանակ:
  • «Ծիծեռնակ» արձանիկ, «Ծիծեռնակ» Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն:
  • «Հանճար» առաջին անիմացիոն արձանիկների շարք:
  • «Սաթենիկ զարդատուփ» ոսկերչական զարդերի հավաքածու:

Նուռի ոսկերչական աշխատանքներից կրում են այնպիսի աշխարհահռչակ մարդիկ, ինչպես օրինակ ` Անդրե Աղասին, Շերիլին Սարգսյանը, Մայա Պլիսեցկայան, Էլ Ջերոն, Մադլեն Օլբրայթը, Մոնսերատ Կաբալյեն, Նինո Կատամաձեն և ուրիշներ։

Հաջորդ հանդիպումների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի լրացուցիչ:

 

 369 просмотров всего,  1 просмотров сегодня

12.05.21

 370 просмотров всего,  2 просмотров сегодня