Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼՀ ԱԳՆ <Լեհական օգնություն> (www.polskapomoc.gov.pl) հիմնադրամը տեղեկացնում է 2019-2020թթ. ուստարվա Ստեֆան Բանախի կրթաթոշակային ծրագրի մեկնարկի մասին:

Լեհ մաթեմատիկոս, Լվովի մաթեմատիկայի դպրոցի համահիմնադիր Ստեֆան Բանախի անվան ծրագիրն իրականացվում է Լեհաստանի ակադեմիական փոխանակումների ազգային գործակալության կողմից: Ծրագրի նպատակն է աջակցել զարգացող երկրների սոցիալ-տնտեսական աճին` նպաստելով այդ երկրների կրթական մակարդակի և քաղաքացիների մասնագիտական հմտությունների բարձրացմանը: Կրթաթոշակային ծրագրի հնարավոր շահառուներն են Արևելյան գործընկերության, Միջին Ասիայի և Բալկանյան երկրների ուսանողները:

Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ուսանել Լեհաստանի համալսարանների ինժեներական, տեխնիկական, գյուղատնտեսական, ինչպես նաև ճշգրիտ և բնական գիտությունների ֆակուլտետների մագիստրատուրայի բաժիններում:

Դիմելու վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 30-ը: Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ Լեհաստանի ակադեմիական փոխանակումների ազգային գործակալության հետևյալ կայքէջից և լեհերեն տեսանյութից. https://nawa.gov.pl/en/students/foreign-students/the-stefan-banach-scholarship-programme/call-for-proposals, https://www.youtube.com/watch?v=XeoHLTasuew:

361  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր

25.04.19

362  Ընդամենը Դիտված, 4 Դիտվել է այսօր