ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Էրազմուս+ ՀԳ1 դրամաշնորհային ծրագրի շրջանակում Իտալիայի Միլանի պոլիտեխնիկական համալսարանը   հայտարարում է մրցույթ Միլանի պոլիտեխնիկական համալսարանում 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում 1 շաբաթ ժամկետով գործուղման մեկնելու նպատակով:

Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին տիրապետող պրոֆեսորադասխոսական կազմի ներկայացուցիչները և ադմինիստրատիվ աշխատողները:

Գործուղման նպատակն է դասախոսությունների ներկայացում և փորձի փոխանակում, կամ համալսարանների միջազգայնացման վերաբերյալ դասընթացներին մասնակցություն, ուսումնական և գիտահետազոտական ոլորտներում փորձի փոխանակում:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2019թ. մարտի 5-ը:

 

Էրազմուս+ ՀԳ107 դրամաշնորհային ծրագրի շրջանակում Իսպանիայի Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանը (ՎՊՀ) հայտարարում է մրցույթ ՎՊՀ-ում 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում 1 շաբաթ ժամկետով գործուղման մեկնելու նպատակով:

Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին տիրապետող պրոֆեսորադասխոսական կազմի ներկայացուցիչները:

Գործուղման նպատակն է դասախոսությունների ներկայացում, ինչպես նաև ուսումնական և գիտահետազոտական ոլորտներում փորձի փոխանակում և հետագա համագործակցության հնարավորության քննարկում:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2019թ. ապրիլի 26-ը:

 

Մանրամասների համար դիմել միջազգային կապերի վարչություն (2212 գրասենյակ):

 1,333 просмотров всего,  1 просмотров сегодня

15.02.19

 1,334 просмотров всего,  2 просмотров сегодня