(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԼԵՀԱՍՏԱՆԻ ՎԱՐՇԱՎԱՅԻ ԷԿՈԼՈԳԻԱՅԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ «ԴԻԶԱՅՆ» ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՄՐՑՈՒՅԹ

Էրազմուս+ KA171 դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՃՇՀԱՀ-ն հայտարարում է մրցույթ՝ 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակում Լեհաստանի Վարշավայի էկոլոգիայի և կառավարման համալսարանում «Դիզայն» ուղղությամբ մեկ շաբաթով դասախոսություն կարդալու 1 տեղի վերաբերյալ:

Անհրաժեշտ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով):
  • Անգլերենի B1 մակարդակի տիրապետման հավաստագիր/տեղեկանք: Փաստաթղթի բացակայության դեպքում կանցկացվի լեզվի ստուգում՝ հարցազրույցի ձևաչափով:
  • Ֆակուլտետի դեկանի և դիմումատուի ստորագրությամբ հիմնավորման նամակ (Motivation Letter)՝ անգլերենով և հայերենով:

Մասնակցի ընտրության հիմնական չափանիշներն են՝ դասախոսության թեման/թեմաները, անգլերենի իմացությունը, հիմնավորման նամակ (Motivation Letter), հմտություններն ու կարողությունները:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2023 թ. մարտի 27-ը մինչև 12.00-ը:

Մրցույթը կկայանա 2023 թ. մարտի 27-ին, ժամը 14.00-ին:

Մանրամասների համար անցեք հետևյալ հղումով:  

 527 просмотров всего,  1 просмотров сегодня

25.03.23

 528 просмотров всего,  2 просмотров сегодня