(010) 303-300

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է դրամաշնորհների տրամադրման մրցույթ՝ գիտահետազոտական  աշխատանքների խրախուսման, ինչպես նաև դրանց իրականացմանը ուսանողների մասնակցությունն ապահովելու նպատակով: Մրցույթի արդյունքներով նախատեսվում է տրամադրել չորս դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը երկու միլիոն դրամի չափով:

Մրցույթին կարող են ներկայացվել հայտեր հետևյալ ոլորտներից՝

ա. տեխնիկական գիտություններ,

բ. ճարտարապետություն,

գ. դիզայն,

դ. տնտեսագիտություն (շինարարության ոլորտ):

Մրցույթին կարող են մասնակցել համալսարանի հիմնական աշխատող   և գիտական կոչում ունեցող պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, գիտաշխատողները  (ուսանողների ներգրավմամբ):

Մրցույթի կազմակերպումը, հայտերի քննարկումը և մրցույթի արդյունքների ամփոփումն իրականացվում է համալսարանի ռեկտորի հրամանով կազմավորված, 7 անդամից բաղկացած հանձնախումբը՝ գիտական աշխատանքների գծով պրոռեկտորի ղեկավարությամբ:

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող կամ ֆինանսավորված թեմաներին կամ ծրագրերին բովանդակությամբ համընկնող ու  մրցույթի  պայմաններին չբավարարող հայտերը չեն քննարկվելու:

Աշխատանքների ավարտից հետո հանձնախմբին է ներկայացվելու իրականացված հետազոտության մասին ամփոփիչ հաշվետվություն: Հանձնախումբը կարող է համալսարանի ռեկտորին ներկայացնել առաջարկություններ մրցույթին ներկայացված հաշվետվությունների հրապարակման վերաբերյալ:

Խմբի անդամներին ներկայացվող պահանջներին, ակնկալվող արդյունքներին, հայտ ներկայացնելու ու հայտերի ընդունման, գնահատման, հաղթողներին որոշելու, մրցույթի արդյունքների բողոքարկման կարգին, պայմանագրի կնքման պայմաններին, եզրափակիչ դրույթներին, դիմումի ձևին, հայտի բովանդակային կառուցվածքին, գնահատման չափանիշներին կարող եք մանրամասն ծանոթանալ կից ֆայլում:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել  Գիտության քաղաքականության վարչություն։  Հեռ․՝ (010) 58 -05- 41։

10.03.21