(010) 303-300

GeoTAK (2021-2023)

Հայաստանում և Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակման և հետազոտական ցանցերի ամրապնդման GeoTAK ծրագիրն ունի  պաշտոնական կայք։

Աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) ոլորտում հետբուհական բարձրագույն կրթության ծրագրերի զարգացման և Հայաստանի և Ղրղզստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների (բուհերի), արդյունաբերության և վարչարարական համակարգերի միջև հետազոտական և նորարարական կապերի ամրապնդման հիմնական նպատակն իրականացվելու է  հետևյալ 6 քայլերի շնորհիվ՝

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐ

Տարածաշրջանային և տեղական հետազոտական և զարգացմանը միտված կարիքների նույնականացումը, որում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաները (GIT) կարող են կարևոր դերակատարություն ունենալ, կիրականացվի հարցումների միջոցով՝ կիրառելով արդյունաբերական ներկայացուցչական օրինակը և ներգրավված ոլորտները ղեկավարող շահագրգիռ կողմերը։

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ներգրավված երկու գործընկեր երկրներում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետազոտական և նորարարական ցանցի զարգացում՝ որպես հետազոտական կառույցների և նորարարության մշակույթի առաջընթաց զարգացումը խթանելու միջոց:

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Երկու գործընկեր երկրներում հետազոտական և նորարարական կարողությունների զարգացումն իրականացվում է սարքավորումների ձեռքբերման, ուսուցիչների վերապատրաստման, համապարփակ թեմաների և հետբուհական մակարդակի կրթական ծրագրերի մշակման միջոցոցով։

ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿԱՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Որակի ծրագրի նպատակն է համակարգված կերպով հավաքագրել, վերլուծել և կիրառել տվյալներ` նախագծի արդյունավետությանն առնչվող հարցերին պատասխանելու նպատակով: Գնահատումները կուղղորդեն նախագծի ղեկավարությանը և գործընկերներին՝ ինչպես բարելավել նախագծի իրականացումը:

ՆԱԽԱԳԾԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Նախագծի կառավարումը հիմնված է գործընկերների հետ ճկուն հաղորդակցության և հարգանքի, բոլոր ներգրավված անձանց ակտիվ մասնակցության, հանձնարարությունների իրականացման տեխնիկական արդյունավետության, ծրագրված բոլոր գործողությունների համար նախատեսված ծախսերի արդյունավետության և տեխնիկական և վարչական հաշվետվությունների թափանցիկության վրա:

ՏԱՐԱԾՈՒՄ ԵՎ ԿԻՐԱՌՈՒՄ

Նախագծի նպատակների, գործողությունների և արդյունքների խթանումը կարևոր դեր ունի դրա կայունության և հասարակության հետ հաղորդակցման գործում: Տարածման գործընթացն իրականացվում է համաժողովների, կայքերի և սոցիալական ցանցերի կիրառման, զեկույցների, բացման արարողությունների կամ գովազդային բուկլետների միջոցով:

 

 

 

 

Նախագծի տևողությունը 3 տարի է (2021-2023), և յուրաքանչյուր տարվա աշխատանքային պլանին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան (ՃՇՀԱՀ, Հայաստան) 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ, Հայաստան)

Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտե (ՀՀԿԿ, Հայաստան)

Երևանի պետական համալսարան (ԵՊՀ, Հայաստան)

Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ, Հայաստան)

Ակադեմիկոս Ու. Ասանալիևի անվան Ղրղզստանի երկրաբանության, լեռնահանքային արդյունաբերության և բնական պաշարների զարգացման պետական համալսարան (KSMU, Ղրղզստան)

Բրյուսելի Վրիջ համալսարան (ԲՎՀ, Բելգիա)

Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարան (ՎՊՀ, Իսպանիա) Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ (ԹՏԻ, Շվեդիա) Լյուբլյանայի համալսարան (ԼՀ, Սլովենիա) Ղրղզստանի Ն. Իսանովի անվան շինարարության, տրանսպորտի և ճարտարապետության պետական համալսարան (ՂՇՏՃՊՀ, Ղրղզստան)

Ղրղզստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն (ԿԳՆ, Ղրղզստան)

 

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հողային ռեսուրսների Ղրղզստանի պետական գործակալության պետական քարտեզագրության և գեոդեզիայի ծառայություն (Պետքարտեզագրում (Goscartography), Ղրղզստան)

Մ․ Մ․ Ադիշևի անվան Օշի տեխնոլոգիական համալսարան – (ՕշՏու, Ղրղզստան)

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՂ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ (GeoTAK ՆԱԽԱԳԻԾ)

«Erasmus+ GEOTAK» նախագծի կոնսորցիումը փնտրում է որակի արտաքին ենթապայմանագրային փորձագետի` տրամադրելու անկախ կարծիք, ներառյալ` խորհրդատվություն նախագծի իրականացման ձեռքբերումների, ինչպես նաև  ընդհանուր կատարողականի վերաբերյալ` նախագծի պլաններին և նպատակներին համապատասխան: Կոնսորցիումը կդիտարկի անհատ փորձագետների կամ եվրոպական մակարդակով կրթական նախագծերի մշտադիտարկման և գնահատման մեջ մասնագիտացած կազմակերպությունների դիմումներն ու հայտերը: Փորձագետը պետք է ցուցաբերի անհրաժեշտ հմտություններ և փորձ` «Erasmus+» ծրագրին հաջորդող մշտադիտարկման և գնահատման հաշվետվությունների կատարողականի իրականացման համար:

Արտաքին գնահատողի պահանջվող փորձն ու հմտությունները և հայտարարության մանրամասները հասանելի են կից ֆայլում:

28 փետրվարի, 2023թ.

Սույն թվականի փետրվարի 28-ին ՃՇՀԱՀ-ում անցկացվեց Էրազմուս+ նախագծերի տեղեկատվական օր ներքին և արտաքին շահակիցների համար: Որպես տարբեր կոնսորցիումների գործընկեր համալսարան ՃՇՀԱՀ-ն ներկայումս իրականացնում է հինգ Էրազմուս+ նախագծեր: ՃՇՀԱՀ-ի Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը ներկայացրեց Էրազմուս+ ծրագրի շրջանակում ՃՇՀԱՀ-ի իրականացվող բոլոր նախագծերին վերաբերող համառոտ տեղեկատվությունը։

Վ․Հովհաննիսյանը ներկայացրեց «Հայաստանում և Ղրղզստանում հետբուհական միջառարկայական կրթական ծրագրերի մշակումը և հետազոտական ցանցերի ամրապնդումը աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում» (Erasmus+ GeoTAK) նախագծին վերաբերող տեղեկատվությունը։ Նա նշեց, որ նախագծի շրջանակում «Երևանի պետական համալսարան», «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամների միջև ստորագրվել է պայմանագիր, որի նպատակն է կարգավորել Աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) ոլորտում հետբուհական բարձրագույն կրթության համատեղ ծրագրի մշակումը, իրականացումը, գնահատումը, որակի մշտադիտարկումը, նյութական, ֆինանասական, տեխնիկական ու մարդկային ռեսուրսներով ապահովվածությունը: Վ․ Հովհաննիսյանը ընդգծեց նախագծին վերաբերող ևս մեկ կարևոր իրադարձություն, որն է ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարի նամակը, որով թույլատրվել է GeoTAK նախագծի շրջանակում «Երևանի պետական համալսարան», «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամներին «ԻԴ.03.01 Աշխարհագրություն» և «Ե.23.06 Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր» մասնագիտություններով իրականացնել համատեղ հետբուհական փորձնական կրթական ծրագիր՝ կրեդիտների փոխադարձ ճանաչման պայմանով:

Զեկուցողը պատասխանեց միջոցառման մասնակիցների բազմաթիվ հարցերին: Միջոցառմանը մասնակցում էին ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, պրոռեկտորներ Ռոբերտ Սուքիասյանը, Վարդգես Եդոյանը, Մանուկ Բարսեղյանը, աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանը։ ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Ե. Վարդանյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին միջոցառմանը մասնակցելու և ՃՇՀԱՀ-ի Էրազմուս+ նախագծերին իրենց ներդրումն ունենալու համար:

ԷՐԱԶՄՈՒՍ+ GEOTAK ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ «ԻԴ.03.01  ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «Ե.23.06 ԳԵՈԴԵԶԻԱ, ՆԵՐԱՌՅԱԼ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ և ԿԱԴԱՍՏՐ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՄԱՏԵՂ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

2023թ․-ի փետրվարի 6-ին ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարար՝ տ-ն Ժ․Անդրեասյանի հրամանով Էրազմուս+ GeoTAK նախագծի շրջանակում «Երևանի պետական համալսարան», «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամներին թույլատրվել Է «ԻԴ.03.01  Աշխարհագրություն» և «Ե.23.06 Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր» մասնագիտություններով իրականացնել համատեղ հետբուհական փորձնական կրթական ծրագիր՝ կրեդիտների փոխադարձ ճանաչման պայմանով:

ԷՐԱԶՄՈՒՍ+ GEOTAK ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐԱԾ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

2023թ․-ի փետրվարի 6-ին Էրազմուս+ GeoTAK նախագծի շրջանակում «Երևանի պետական համալսարան», «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամների միջև ստորագրվել է պայմանագիր, որի նպատակն է կարգավորել Աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) ոլորտում հետբուհական բարձրագույն կրթության համատեղ ծրագրի մշակումը, իրականացումը, գնահատումը, որակի մշտադիտարկումը, նյութական, ֆինանասական, տեխնիկական ու մարդկային ռեսուրսներով ապահովվածությունը: Ստորագրած պայմանագրով սահմանված են համագործակցության  կրթական, գիտահետազոտական, միջազգային, տեղեկատվական, փորձագիտական և խորհրդատվական, նյութատեխնիկական, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղությունները: Պայմանագրով սահմանված են նաև պայմանագիրը ստորագրած կողմերի պարտականությունները։

ՃՇՀԱՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԸ ՎԱԼԵՆՍԻԱՅԻ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ERASMUS+ GeoTAK նախագծի գործողությունների շրջանակում ՃՇՀԱՀ ներկայացուցիչները, ի դեմս ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռ․Սուքիասյանի, Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար Վ․Հովհաննիսյանը, Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի դասախոսներ Ս. Կրոյանը, Լ. Եղիյանը և Ա. Միրզոյանը, այցելել էին Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարան, մասնակցելու «Գեոդեզիայի, քարտեզագրական և տեղագրական ճարտարագիտության» դպրոցում կազմակերպված «Մշակութային ժառանգության տվյալների հավաքագրում և փաստաթղթավորում՝ գեոինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ» թեմայով վերապատրաստման դասընթացներին։ Դասընթացներն իրականացվեցին 2022 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում։ Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ծանոթացան մշակութային օբյեկտների եռաչափ (3D) սկանավորման/մոդելավորման, օդատիեզերական պատկերների մշակման առանձնահատկություններին և այլ թեմաներին վերաբերող հարցերին։ Այցելության ընթացքում տեղի ունեցավ նաև GeoTAK նախագծի կառավարման հանձնաժողովի հանդիպումը, որի ժամանակ քննարկվեցին նախագծի գործողություններին, ժամանակացույցին և ֆինանսական իրավիճակին վերաբերող հարցեր։

Այցելության ընթացքում ՃՇՀԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռ․Սուքիասյանը և Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար Վ․Հովհաննիսյանը մի շարք այլ հանդիպումներ ունեցան Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի (ՎՊՀ) ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես, նրանք հանդիպեցին ՎՊՀ պրոռեկտորի հետ, Ճարտարապետության ֆակուլտետի դեկանի և դեկանի տեղակալների, Քաղաքացիական շինարարության ֆակուլտետի դեկանի և դեկանի տեղակալների, ՎՊՀ «ԻԴԵԱ» նորարարական կենտրոնի ներկայացուցիչի հետ և այլն։ Հանդիպումների նպատակը ոչ միայն փորձի փոխանակումն էր, այլև հետագա համագործակցության ընդլայնումն ու խորացումը տարբեր ուղղություններով։

ՃՇՀԱՀ-Ի ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԱՄԲԻՈՆԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԸ ԲՐՅՈՒՍԵԼԻ ՎՐԻՋ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2022թ․-ի դեկտեմբերի 5-ից 8-ը Բրյուսելի Վրիջ համալսարանում տեղի ունեցավ «Աշխարհագրական տեղեկատվական համակարգերը բնական աղետների ժամանակ» խորագրով վերապատրաստման դասընթացը, որին մասնակցեցին ինժեներական գեոդեզիայի ամբիոնի դասախոսներ Նաիրա Գյուրջյանը, Նարինե Հարությունյանը և Դավիթ Հախվերդյանը:

Դասընթացների ընթացքում արտասահմանյան առաջատար փորձագետները վերապատրաստման մասնակիցներին են ներկայացրել տարերային աղետների (երկրաշարժի, սողանքի, հրաբուխի) ժամանակ տարածական տվյալների կառավարման առանձնահատկությունները, դրանց տեղակապումը քարտեզների հետ, այդ գործընթացում կիրառվող ծրագրային ապահովումները:

Այցի շրջանակներում մասնակիցներին մանրամասն ներկայացվել է EM-DAT բնական աղետների տվյալների միջազգային բազայի ծրագրային ապահովումը:

Վերապատրաստման մասնակիցներն ակտիվորեն քննարկել և նյութեր են նախապատրաստել համատեղ հետբուհական (ասպիրանտական) կրթական ծրագրի իրականացման ուղղությամբ (PHD), ինչպես նաև քննարկվել են այլ ծրագրային առաջարկներ:

Մասնակիցներն այցելել են նաև Բրյուսելում բնական աղետների էպիդեմոլոգիայի հետազոտման կենտրոն և Եվրամիության խորհրդարան, տեղում ծանոթացել ոլորտի նորարություններին:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՃՇՀԱՀ-ՈՒՄ «ԷՐԱԶՄՈՒՍ+ GeoTAK» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

«ԷՐԱԶՄՈՒՍ+ GeoTAK (617695-EPP-1-2020-1-ES-EPPKA2-CBHE-JP) Հայաստանում և Ղրղզստանում աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական միջառարկայական կրթական ծրագրերի մշակում և հետազոտական կապերի ուժեղացում» նախագծի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան էին ժամանել նախագծի կոնսորցիումի գործընկեր համալսարանների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ Շվեդիայից, Իսպանիայից, Սլովենիայից, Ղրղզստանից։ Միջոցառման հյուրընկալող կողմը Հայասատանի ազգային ագրարային համալսարանն (ՀԱԱՀ) էր, հանդիպմանը ակտիվորեն մասնակցեցին նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներկայացուցիչները։

ՀԱԱՀ-ում կազմակերպվեցին տեխնիկական վերապատրաստումներ, որոնց ընթացքում ներկայացվեցին ազգային գեոդեզիական ենթակառուցվածքների, գեոդեզիական կոորդինատների համակարգերի, անօդաչու թռչող սարքերի թռիչքի պլանավորման ու տվյալների ստացման և մշակման վերաբերյալ հարցեր։ Տեղի ունեցավ նաև հանդիպում ՀՀ կադաստրի կոմիտեում, որտեղ մասնակիցները քննարկեցին Աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ազգային հետազոտական կենտրոնի հնարավորություններն ու առաքելությունը։ Հոկտեմբերի 13-ին նախագծի ղեկավար կազմը հանդիպեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց նախագծի շրջանակում մշակվող կրթական ծրագրերին, ինչպես նաև քննարկվեց ՀՀ երեք բուհերում (ԵՊՀ, ՃՇՀԱՀ և ՀԱԱՀ) համատեղ հետբուհական կրթական փորձնական ծրագրի իրականացման հարցը:   

Հոկտեմբերի 14-ին ՃՇՀԱՀ-ը հյուրընկալեց ժամանած պատվիրակությանը կառավարման հարցերին նվիրված աշխատաժողովի անցկացման նպատակով։ Մասնակիցներին ներկայացվեց տեղեկատվություն նախագծի շրջանակում կատարված և սպասվելիք աշխատանքների վերաբերյալ։ Նախագծի ղեկավար կազմը հանդիպեց նաև ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանին՝ քննարկելով նախագծի աշխատանքի ընթացքի ու համագործակցության նոր հեռանկարների վերաբերյալ հարցեր։

Տեղեկատվական օր ներքին և արտաքին շահակիցների համար

Սույն թվականի փետրվարի 28-ին ՃՇՀԱՀ-ում անցկացվեց «Էրազմուս+» նախագծերի տեղեկատվական օր ներքին և արտաքին շահակիցների համար: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, որպես տարբեր կոնսորցիումների գործընկեր ներկայումս իրականացնում է հինգ Էրազմուս+ նախագծեր: ՃՇՀԱՀ Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը ներկայացրեց «Erasmus+» «Հայաստանում և Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում և հետազոտական ցանցերի ամրապնդում» (GeoTAK) նախագծի հիմնական հատկանիշները, նպատակները, խնդիրները, ակնկալվող արդյունքները, ինչպես նաև ձեռքբերումները:  Պարոն Հովհաննիսյանը պատասխանեց մասնակիցների բազմաթիվ հարցերին։ Միջոցառմանը մասնակցում էին ՃՇՀԱՀ ղեկավար կազմը ի դեմս ռեկտոր Ե. Վարդանյանի։ Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վ.Եդոյանն ընդգծեց «Էրազմուս+» նախագծերի կարևորությունը ՃՇՀԱՀ զարգացման և դրա ուսումնական ծրագրերի արդիականացման համար։ ՃՇՀԱՀ ռեկտոր պարոն Ե.Վարդանյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին միջոցառմանը մասնակցելու և ՃՇՀԱՀ «Էրազմուս+» նախագծերին իրենց ներդրումն ունենալու համար:

Կից ներկայացված է  օրակարգը և զեկույցը:

Մասնակցություն «Տիեզերական դիտարկում և շրջակա միջավայրի մոնիտորինգ» դասընթացին

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը հինգ գործընկերներ կազմակերպությունների հետ համատեղ 2020թ. հուլիսի 1-ից մեկնարկել է «Սեւծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիտորինգ Կոպերնիկուս համակարգի միջոցով» (ՊՈՆՏՈՍ) ծրագիրը:  GeoTAK- ՀԱԱՀ թիմի Մասնակից Արմինե Համբարձումյանը մասնակցել է ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակներում երիտասարդ գիտնականների և մասնագետների համար կազմակերպված

«Տիեզերական դիտարկում և շրջակա միջավայրի մոնիտորինգ» թեմայով եռօրյա դասընթացի առաջին մասին:

Դասընթացը տեղի է ունեցել Հայաստանի ամերիկյան համալսարանում, իսկ դասընթացի երրորդ օրը գործնական դաշտային աշխատանքներ են իրականացվել Սևանի ավազանում:

Ուսանողների մասնակցությունը գործնական աշխատանքներին

Ծրագրի շրջանակներում ուսանողների մասնակցությամբ իրականացվել են գեոդեզիական թվային տեխնոլոգիաների կիրառման ուղղված գործնական աշխատանքներ։

Ջրային և հողային ռեսուրսների կառավարման արդի տեխնոլոգիաների վերաբերյալ վերապատրաստման դասընթաց

ՀԱԱՀ-ի Ջրային և հողային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական հետազոտական կենտրոն-ում  2021թ․ Մայիսի 27-ին փորձագետ տ.գ.թ. Տիգրան Հովհաննիսյանը իրականացրեց  Ջրային և հողային ռեսուրսների կառավարման արդի տեխնոլոգիաների վերաբերյալ վերապատրաստման դասընթաց «Հողերի մոնիթորինգի և անշարժ գույքի կադաստրի վարման հնարավորությունները GIS համակարգերի ներդրման գործընթացում»թեմայով։

 

«Որոշումների կայացմանն աջակցող համակարգի»  օգտագործման վերապատրաստման դասընթաց

GeoTAK նախագծի  Հայաստանի ազգային ագրարային համալսարանի թիմի մասնակիցներ պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը և ասպիրանտ Արմինե Համբարձումյանը մասնակցեցին Երկրատեղեկատվական համակարգերի (ArcGIS) կիրառությամբ «Որոշումների կայացմանն աջակցող համակարգի»  օգտագործման վերապատրաստման դասընթացին։

 

Էրազմուս + ազգային գրասենյակի դիտորդական այցը Ղրղզստանում

2021 թվականի ապրիլի 6-ին «Աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում և հետազոտական ցանցերի ամրապնդում» (GeoTAK) նախագծի շրջանակներում տեղի է ունեցել Էրազմուս + ազգային գրասենյակի դիտորդական այցը Ղրղզստանում։

 

Ազգային մեկնարկային հանդիպում Ղրղզստանում

2021 թվականի ապրիլի 5-ին Ղրղզստանում Էրազմուս + ծրագրի ազգային գրասենյակը կազմակերպեց Էրազմուս + Բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում ֆինանսավորման համար ընտրված նախագծերի առցանց հանդիպում, որոնց շարքում էր GeoTAK նախագիծը: Հանդիպման նպատակն էր ծանոթանալ Էրազմուս + ծրագրի ընթացակարգերին, այդ թվում՝ ծրագրի իրականացման գործնական հարցերին (+տեղեկատվություն)

Նույն կերպ, 2021 թվականի ապրիլի 6-ին Ղրղզստանում Էրազմուս + ծրագրի ազգային գրասենյակը իրականացրեց ոլորտային դիտորդական այց GeoTAK նախագծի շրջանակներում՝ հիմք ընդունելով Ակադեմիկոս Ու. Ասանալիևի անվան Ղրղզստանի երկրաբանության, լեռնահանքային արդյունաբերության և բնական պաշարների զարգացման պետական համալսարանը (+ տեղեկատվություն)

Նյութ (.pdf)

Ազգային մեկնարկային հանդիպում Հայաստանում

 

2021 թ․ մարտի 17-ին տեղի ունեցավ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի հետ Ազգային մեկնարկային հանդիպումը: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում ֆինանսավորման համար ընտրված նախագծերը, այդ թվում՝ GeoTAK նախագիծը։ Հանդիպման նպատակն էր ծանոթանալ Էրազմուս + ծրագրի ընթացակարգերին, այդ թվում՝ ծրագրի իրականացման գործնական հարցերին

Մեկնարկային հանդիպումը հաջողությամբ նշվեց Բիշքեկում

Բիշքեկ քաղաքում անցկացված GeoTAK նախագծի առաջին մեկնարկային հանդիպումը հաջողությամբ ավարտվեց: Մեկնարկային հանդիպումն անցկացվեց 3 նստաշրջանով` փետրվարի 10-ից 12-ը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Ղրղզստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ պարոն Նուրլան Օմուրովը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ պարոն Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար պարոն Սուրեն Թովմասյանը, Ղրղզստանի Ն․ Իսանովի անվան շինարարության, տրանսպորտի և ճարտարապետության պետական համալսարանի (KSUCTA) ռեկտոր պարոն Ակիմբեկ Աբդիկալիկովը, Ղրղզստանում Էրազմուս + ծրագրի ազգային համակարգող տիկին Գուլնարա Չոկուշևան և Հայաստանում Էրազմուս + ծրագրի ազգային համակարգող տիկին Լանա Կարլովան։

Ըստ օրակարգի՝ ողջույնի խոսքից հետո նախագծի համակարգող, պրոֆեսոր Լուիս Անխել Ռուիզ Ֆերնանդեսը ներկայացրեց GeoTAK նախագիծը:

Օրակարգ

Մասնակիցներ Հայաստանից

Մասնակիցներ Ղրղզստանից

Մասնակիցներ ԵՄ-ից