(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության ամբիոն

1931-32 թթ. ուսումնական տարում ՀԽՍՀ շինարարական ինստիտուտում կար 10 ամբիոն, որոնցից մեկը շինարարական կոնստրուկցիաների ամբիոնն էր` Ռուբեն Հակոբյանի ղեկավարությամբ:

Հետագայում` 1936թ. սեպտեմբերին հաստատված Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի 14 ամբիոնների թվում էր ընդհանուր և շինարարական նյութերի տեխնոլոգիայի ամբիոնը, որի վարիչն էր Դավիթ Զավարյանը:

Նշանավոր քիմիկոս Դավիթ Զավարյանը (1889-1975թթ.) ավարտել է Պետերբուրգի համալսարանը, աշակերտելով Դ. Մենդելեևին: Մեծ նախաձեռնություն է ցուցաբերել Հայաստանում բարձրագույն ուսումնական հաստատություն հիմնելու գործում:

  • 1920թ. դեկտեմբերին դասախոսական աշխատանքի է անցել Երևանի պետական համալսարանում:
  • 1921թ. հունվարին ընտրվել է բնագիտական ֆակուլտետի, իսկ 1921թ. հոկտեմբերին` տեխնիկական ֆակուլտետի դեկան, փոխարինելով նաև համալսարանի վարիչ (ռեկտոր) Հակոբ Մանանդյանին (մինչև 1922թ. փետրվարը: Երկար տարիներ դասախոսություններ է կարդացել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: Եղել է նաև ինստիտուտի անդրանիկ գիտատեխնիկական խորհրդի կազմում (1937թ.):
  • 1938թ. փետրվարին ստեղծվեցին 14 ամբիոններ և նշանակվեցին վարիչներ. շինարարական նյութերի տեխնոլոգիա ամբիոնը մինչև 1939թ. ղեկավարում էր Արսեն Մանանդյանը, 1940-53թթ.` Խորեն Գևորգյանը:
  • 1967թ. սիլիկատների տեխնոլոգիայի և շինարարական նյութերի ամբիոնը բաժանվեց երկու մասի` շինարարական արտադրության կոնստրուկցիաների և շինարարական նյութերի, սիլիկատների և էլեկտրաքիմիական արտադրության տեխնոլոգիայի ամբիոնների: Վերջինս ղեկավարում էր տեխնիկական գիտությունների թեքնածու, դոցենտ Օնիկ Մարտիրոսյանը (1911-1993թթ.):
  • 1968-75թթ. պոլիտեխնիկական ինստիտուտի վերակազմավորված շինարարական նյութերի, հիմնատակերի և հիմքերի ամբիոնի վարիչ է նշանակվել տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գուրգեն Քարամյանը: Նրա գրչին են պատկանում 30 տպագրված գիտական աշխատություններ, այդ թվում` «Հիմնատակեր և հիմքեր» հայերեն դասագիրքը:
  • 1972թ. շինարարական նյութերի, հիմնատակերի և հիմքերի ամբիոնից հանվեց շինարարական նյութեր առարկան և տրվեց սիլիկատների և էլեկտրաքիմիական արտադրության տեխնոլոգիայի ամբիոնին:
  • 1973-86թթ. սիլիկատների տեխնոլոգիայի և շինարարական նյութերի ամբիոնը ղեկավարել է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լև Զախարովը (1910-1991թթ.): Նրա ղեկավարման տարիներին ամբիոնում ստեղծվեց հարուստ նյութատեխնիկական բազա, որի շնորհիվ կատարվեցին մի շարք պայմանագրային գիտահետազոտական աշխատանքներ: Ամբիոնն ունեցավ ուսումնական և գիտահետազոտական գործընթացները կազմակերպելու համար անհրաժեշտ գրականությամբ կաբինետ և հագեցվեց լաբորատոր սարքավորումներով: Այդ ընթացքում ամբիոնի աշխատանքային համագործակցության շրջանակներն ընդլայնվեցին:
  • Դասախոսական կազմը մասնակցում էր համամիութենական և հանրապետական գիտաժողովներին և պրակտիկ գործունեությամբ նպաստում ինստիտուտի աճող հեղինակությանը տեխնիկական գիտությունների բնագավառում: Մեծ էր պրոֆեսոր Լև Զախարովի դերը հատկապես ուսումնական գործընթացում կադրերի ընտրության և խոստումնալից գիտնականների ներգրավման գործում:
  • 1989 թվականին Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի կազմավորման հետ կապված` սիլիկատների տեխնոլոգիայի ամբիոնից առանձնացավ շինարարական նյութեր դասավանդող դասախոսալաբորանտական կազմը և ստեղծվեց նոր ամբիոն` շինարարական նյութերի և քիմիայի ամբիոն, որը 1990-97թթ. գլխավորել է Նիկոլայ Չիլինգարյանը:
  • 1995թ. ամբիոնը վերանվանվեց շինարարական նյութերի, իրերի և կոնստրուկցիաների արտադրության տեխնոլոգիայի անվանումով: Ամբիոնի դասախոսները մշակել են մի շարք ծրագրեր, մեթոդական ցուցումներ և առաջադրանքներ կուրսային, դիպլոմային նախագծերի, լաբորատոր աշխատանքների կատարման, արտադրական պրակտիկայի անցկացման համար:
  • 1997 թվականից ամբիոնը ղեկավարել է Մարտին Բադալյանը: Տեխնիակական գիտությունների դոկտոր (1992թ.), պրոֆեսոր (2001թ.), Միջազգային ինժեներական ակադեմիայի ակադեմիկոս Մարտին Բադալյանը (ծ.1935թ.)
  • 1952թ. ավարտել է Մոսկվայի ինժեներաշինարարական ինստիտուտը: Շուրջ 40 տարի գլխավորել է շինարարական նյութերի արդյունաբերության և շինարարական ինդուստրիայի մի շարք ձեռնարկություններ, նաև գիտահետազոտական և գիտաարտադրական կազմակերպություններ:
  • 1969թ. համատեղությամբ դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում:
  • 1997թ. ընտրվել է ճարտարապետաշինարարական ինստիտուտի շինարարական նյութերի և քիմիայի ամբիոնի վարիչ: Եղել է մի շարք թեկնածուական թեզերի գիտական ղեկավար և խորհրդատու: Նրա կողմից ղեկավարվող գիտական թեմաներն ընդգրկվել են ԽԱՀՄ ԳԱ և ԽՍՀՄ գիտության և տեխնիկայի պետական կոմիտեի նպատակային ծրագրերի մեջ: Հանդիսանում է 150-ից ավելի գիտական աշխատանքների, դրանց թվում` ԽՍՀՄ հեղինակային վկայագրերով վավերացված 25 գյուտերի հեղինակ: Մեծ թվով գիտական, արտադրական, փորձագիտական խորհուրդների անդամ է: Կարևոր աշխատանք է կատարել ամբիոնը խոստումնալից կադրերով համալրելու ուղղությամբ: Պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով (2002թ.)
  • 2002 թվականից ամբիոնը ղեկավարում է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Էկոլոգիայի և Կենսագործունեության անվտանգության
  • Գիտությունների Միջազգային Ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Ինժեներական Ակադեմիայի թղթակից անդամ Պետրոս Տեր-Պետրոսյանը: Ունի ավելի քան 100 գիտական հրատարակություններ, այդ թվում 7 գիրք, 7 գյուտ։ Նա մասնակցել է Չեռնոբիլի ատոմակայանի աշխատակիցների համար կառուցվող Սլավուտիչ քաղաքի շինարարական աշխատանքներին, որի համար պարգևատրվել է Ուկրաինայի «Ծառայության համար» շքանշանով (1997թ.)։ Համարվում է ԱՊՀ շինարարական բուհերի ընկերակցության պատվավոր պրոֆեսոր (2002թ)։
Արզումանյան Ավետիք Արտավազդի Ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Բադալյան Մարիա Մարտինի Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Կարապետյան Ամալյա Կարապետի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Սարգսյան Հայկ Արարատի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Բաղդագյուլյան Արմինե Սերժիկի Տեխնիկական գիտությունների թեկնածու, ասիստենտ
Քալանթարյան Մարինե Աշոտի Քիմիական գիտությունների թեկնածու
Մուրադյան Նելլի Գագիկի Լաբորատորիայի վարիչ
Սահակյան Անուշ Տիգրանի Լաբորատորիայի վարիչ