(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ՆԱԽԱԳԾԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» ԴԱՍԸՆԹԱՑ ՃՇՀԱՀ-ՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնը (InnESC կենտրոն) իրականացնում է «Նախագծի կառավարման հիմունքներ» մասնագիտական խորացված դասընթաց բոլոր ցանկացողների համար։ Դասընթացն իրականացվում է համալսարանի փորձառու պրոֆեսորադասախոսական կազմի և ոլորտի առաջատար մասնագետների կողմից համալսարանի համապատասխան ամբիոնների տեխնիկապես հագեցած լաբորատորիաներում և լսարաններում:

Նշված դասընթացը մշակվել է Նյու Ջերսիի Ռատգերսի համալսարանի առաջատար ենթակառուցվածքների և փոխադրումների կենտրոնի  հավաստագրված դասախոսների կողմից։ Դասավանդումը կառուցված է ըստ նախագծերի գիտելիքների ոլորտների փուլերի և իրականացվելու է միջառարկայական մոտեցմամբ։ Ներկայացվելու են նախագծերի լայն շրջանակի կառավարման հիմնական գործիքներն ու մեթոդները: 

«Նախագծերի կառավարման հիմունքները» դասընթացի մասնակիցները հիմնարար գիտելիքներ կստանան նախագծերի կառավարման վարքագծային և քանակական հարցերի վերաբերյալ, կտիրապետեն նախագծերի իրագործման բոլոր փուլերում (նախաձեռնում, պլանավորում, իրականացում և փակում) կիրառվող մեթոդներին ու գործիքակազմին: 

Դասընթացը նախատեսված է՝  նախագծերի կառավարիչների, նախագծերի կառավարման ոլորտում աշխատանքային հեռանկարներ փնտրողների, ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր գիտելիքներ։

Դասընթացի մասնակիցները ձեռք կբերեն մեծ պահանջարկ վայելող ոլորտային տեխնիկական, առաջնորդման և գործարար կառավարման հմտություններ,

կկարողանան ստեղծել նախագծի պլանավորման փաստաթղթերը՝ նախաձեռնումից մինչև փակում, կտիրապետեն նախագծերի կառավարման ողջ գործիքակազմին և կկարողանան իրականացնել նախագծի կառավարումը։

Դասընթացը հաջողությամբ ավարտածներին կշնորհվի Նյու Ջերսիի Ռատգերսի համալսարանի առաջատար ենթակառուցվածքների և փոխադրումների կենտրոնի և ՃՇՀԱՀ համատեղ հավաստագիր։

Դասընթացի մեկնարկը՝ 2022 թ. մարտի 14-ին՝ 18.30-ին, առկա ձևաչափով (տևողությունը՝ 25 ժամ)։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները կարող են դասընթացին մասնակցել 10% զեղչով։

Գրանցվելու և մանրամասների համար անցեք հղումով:

 

07.03.22