(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՍՏԱԺԻ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Թիրախային լսարանը կազմում են Ֆրանկոֆոնիային համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի անդամ հաստատությունների ֆրանկոֆոն ուսանողները, որոնք ցանկանում են իրենց հմտություններն ու գիտելիքները ներդնել աշխատանքային միջավայրում:

Թեկնածուն պետք է արտերկրում գտնի համապատասխան ոլորտի կազմակերպություն, որի աշխատանքային լեզուն ֆրանսերենն է, և ստանա վերջինիս համաձայնությունը (ընդունման հավաստագիր):

Հայտերը ներկայացնելու համար պետք է.

  1. ուսումնասիրել Միջազգային ստաժի ներկայացման փաստաթուղթը (Document de présentation de stage international 2022),
  2. Լրացնել հայտը (լրացնել բացառապես առցանց) հետևյալ հղումով` http://formulaires.auf.org/:

Դիմելու վերջնաժամկետն է 2022 թ. մարտի 21-ը:

Ստաժը կանցկացվի 2022 թ. ապրիլի 18-ից դեկտեմբերի 17-ն ընկած հատվածում (1-3 ամիս տևողությամբ):

ՖՀԳ հատկացված միջոցները ծածկում են  տրանսպորտի, ամսական դրամական օգնության, առողջապահական ապահովագրության ծախսերը:

Ստաժը պետք է պարտադիր ուսումնական ծրագրի  մաս կազմի:

Ուշադրություն.  բոլոր փաստաթղթերը պետք է կցել PDF ձևաչափով: 

Մանրամասն տեղեկատվության համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ` https://l.auf.org/stage-international:

25.02.22