Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»: Պատահական չէ գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը. մեզանից շատերը առաջին անգամ գրքին առնչվել են Թումանյանի հեքիաթներով ու բանաստեղծություններով, քառյակներով ու պոեմներով։
ՃՇՀԱՀ ուսանողական խորհուրդը գրքի տոնի կապակցությամբ մասնագիտական գրքեր նվիրեց ուսանողներին՝ արժևորելով գրքի տեղն ու դերը յուրաքանչյուրի կյանքում։