(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴՈՑԵՆՏԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի ֆ.մ.գ.թ. դոցենտ Մարինե Գրիգորյանն ԱՊՀ երկրների շարքում բարձր է պահել ոչ միայն մեր համալսարանի, այլև Հայաստանի անունը:

ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կողմից կազմակերպված՝ ԱՊՀ երկրների կրթության բնագավառի երիտասարդ մասնագետների մրցույթում Մարինե Գրիգորյանը, մեր երկիրը ներկայացնող մասնակիցներից միակն է, ով արժանացել է հաղթանակի:

Մրցույթին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի՝ մինչև 35 տարեկան երիտասարդ մասնագետները, ում գիտական աշխատանքները, գիտական աստիճաններն ու կոչումները քննության է առել յուրաքանչյուր երկրի Մշակույթի նախարարներից բաղկացած ժյուրին:

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ին Ադրբեջանում: Մարինե Գրիգորյանը, հասկանալի պատճառներով, արարողությանը ներկա չի գտնվել, սակայն նրա մրցանակը՝ նույնպիսի հանդիսությամբ կհանձնվի հունիսին՝ Գորիս քաղաքում:

16.01.18