(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՋԳՄՕ ԱՄԲԻՈՆԻՆ ԿԻՑ ԲԱՑՎԵՑ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԼՍԱՐԱՆ

Դեկտեմբերի 27-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում բացեց կահույքով, ժամանակակից տեխնիկայով, ծրագրային ապահովումներով հագեցած հերթական համակարգչային լսարանը։

Լսարանի բացման արարողությանը ներկա էին ռեկտոր Ե․ Վարդանյանը, աշխատակազմի ղեկավար Հ․ Հովեյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ․ Ստեփանյանը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մ․ Բարսեղյանը, Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան Վ․ Հարությունյանը, Ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոնի վարիչ Ա․ Քարամյանը, դասախոսներ և ուսանողներ։

Ռեկտոր Ե․ Վարդանյանը շնորհավորեց լսարանի բացման կապակցությամբ և կարևորեց գործնական պարապունքների դերը ուսումնական գործընթացում։  «Վստահ եմ, որ այս լսարանում ուսանողները  տեսական գիտելիքներից բացի՝ գործնական հմտություններ ձեռք կբերեն»,- նշեց պարոն Վարդանյանը։

Ջերմագազամատակարաման և օդափոխության ամբիոնի վարիչ Աննա Քարամյանը նշեց, որ համակագչային սենյակը հնարավորություն կտա  ուսանողներին գործնական դասաժամերի ընթացքում  սովորել և տիրապետել տարբեր գրաֆիկական և հաշվողական ծրագրերի։

29.12.21