Ուզո՞ւմ ես դրական փոփոխություն բերել մարդկանց կյանքում, գիտության կամ տնտեսության ոլորտում: Եկել է ժամանակը:
Ամերիաբանկը հայտարարում է «Դարձիˊր փոփոխությունը» մրցույթ ուսանողների համար, որի շրջանակում ուսանողները կարող են ներկայացնել փոփոխություն կատարելուն, կյանքի բարելավմանը և նորարար լուծումներին ուղղված նախագծեր, որոնցից լավագույնները կստանան ֆինանսավորում Ամերիաբանկի կողմից:
Մրցույթի շրջանակում նախագիծ կարող են ներկայացնել 4-6 հոգուց բաղկացած թիմերը, որոնց յուրաքանչյուր մասնակից Մրցույթի շրջանակում հայտ ներկայացնելու պահին պետք է միաժամանակ հանդիսանա․
Ա․ ՀՀ քաղաքացի, Բ․ Հայաստանի կամ արտերկրի բուհի ուսանող, Գ․ Ամերիաբանկի Visa Student քարտապան:
Մրցույթի շրջանակում դիտարկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել նախագծեր, որոնք միտված են մարդու/հասարակության որևէ խմբի կյանքում, գիտության ոլորտում, տնտեսության համար դրական փոփոխություն բերելուն: Նախապատվություն է տրվելու այն նախագծերին, որոնք կներառեն նորարարական և արդյունավետ լուծումներ: Մրցույթին մասնակցել ցանկացող 4-6 հոգուց բաղկացած ուսանողների խումբը պետք է մինչև 2022թ. հունվարի 31-ը` Երևանի ժամանակով 16:00, ներկայացնի իր նախագիծը` լրացնելով հետևյալ օնլայն հայտը։
Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։