(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ALL4R&D

All4R&D – “Promoting academia-industry alliances for R&D through collaborative and open innovation platform” Erasmus+ project

«Համագործակցայինազատ և  նորարարական հարթակի միջոցով Ակադեմիաբիզնես համագործակցության խթանումը՝ հանուն հետազոտության և զարգացման»  Էրազմուս+ նախագիծ

 

All4R&D 598719-EPP-1-2018-1-MK-EPPKA2-CBHE-JP

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը 2018թ. Էրազմուս+ ծրագրի «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում»  հիմնական գործողություն 2-ի շրջանակում Մակեդոնիայի Կիրիլ և Մեթոդիուս համալսարանի համակարգմամբ հաջողության է հասել վերոնշյալ նախագծում:

«Համագործակցային, ազատ և նորարարական հարթակի միջոցով Ակադեմիա – բիզնես համագործակցության խթանումը՝ հանուն հետազոտության և զարգացման»  Էրազմուս + նախագծի տևողությունն է 36 ամիս (2018 -2021թթ.), սակայն COVID-19 համաճարակով պայմանավորված՝ նախագիծը երակարաձգվեց մինչև ս/թ նոյեմբեր: All4R&D Էրազմուս+ նախագիծը համակարգվում է Մակեդոնիայի Կիրիլ և Մեթոդիուս համալսարանի Քաղաքաշինության ֆակուլտետի կողմից:

All4R&D նախագծի նպատակն է նպաստել հետազոտության, նորարարության, գիտելիքների և տեխնոլոգիաների փոխանցմանը Բոսնիայում և Հերցեգովինայում ու Հայաստանում   ռազմավարական, գիտակրթական և բիզնես համագործակցության խթանման միջոցով:

Էրազմուս+ All4R&D նախագծի կոնկրետ նպատակներն են.

  • Ուժեղացնել համալսարանական գոյություն ունեցող և նոր ենթակառուցվածքները,
  • ստեղծել համագործակցային «Հետազոտություն և զարգացում»  (ՀԳ) միավորներ/բաժիններ բիզնեսի հետ համատեղ, գիտելիքների ստեղծման ու փոխանցման, հետազոտությունների և նորարարությունների, հետազոտական-գիտական արդյունքների առևտրայնացման ոլորտներում,
  • զարգացնել համագործակցության և բաց-նորարարության մեթոդաբանություն, ստեղծել վեբ-հարթակ, որը կենտրոնանում է գիտելիքների փոխանցման, նորարարության և ցանցային ներուժի վրա,
  • փորձնական /պիլոտային/ ծրագրերի միջոցով փորձարկել և վերանայել բուհերի ու ընկերությունների միջեւ համագործակցության մոդելը,
  • խթանել ուսանողների և շրջանավարտների կարիերայի զարգացումն ու զբաղվածությունը՝ առաջարկելով նոր հնարավորություններ հետազոտությունների իրականացման և կրթության ոլորտում:

Էրազմուս + All4R&D  նախագծի շրջանակում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը 2019թ. մարտ-ապրիլ ամիսներին հիմնել է «Սեյսմակայունությանն առնչվող հետազոտական և զարգացման միավոր»  ինչպես նաև

  • մշակվել է վերոնշյալ միավոր-լաբորատորիայի համար գործարար ծրագիր,
  • ռազմավարական ծրագիրը ներկայումս գտնվում է մշակման փուլում,
  • ձեռք է բերվել սարքավորումներ,
  • նախագծի ՃՇՀԱՀ թիմ-անդամների կողմից իրականացվել են Հետազոտական ու զարգացման միավորի լրացուցիչ և շարունակական կրթության մաս հանդիսացող դասընթացներ:

Բարձրագույն ուսումնական հաստատություններ

  • Մակեդոնիա, Մակոդոնիայի Կիրիլ և Մեթոդիուս համալսարան
  • Հայաստան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի  ազգային համալսարան
  • Հայաստան,  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
  • Գերմանիա, Բոխում քաղաքի Ռուհր համալսարան (RUB)
  • Ֆինլանդիա, Վասայի համալսարան (UVA)
  • Բոսնիա և Հերցոգովինա, Սարայեվոյի համալսարան (UNSA)
  • Բոսնիա և Հերցոգովինա, Ջեմալ Բիջեդիչի անվան Մոստարի համալսարան (UNMO)

Կազմակերպություններ 

  • Հայաստան, Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ (YeTRI)
  • Հայաստան,ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման խնդիրների ինստիտուտ (IIAP NAS RA)
  • Ավստրիա, Համաշխարհային համալսարանական ծառայություն (WUS Austria)
  • Բոսնիա և Հերցոգովինա, Սարայեվոյի Winner նախագիծ (WP)
  • Բոսնիա և Հերցոգովինա, Մոստարի HP ներդրումային կազմակերպություն (HP)