Սեյմակայունությանն առնչվող հետազոտական և զարգացման միավոր
Պատմություն
Մակեդոնիայի Կիրիլ և Մեթոդիուս համալսարանի Քաղաքաշինության ֆակուլտետի կողմից համակարգվող All4R&D Էրազմուս+ նախագծի շրջանակում, որի նպատակն է նպաստել հետազոտության, նորարարության, գիտելիքների և տեխնոլոգիաների փոխանցմանը Բոսնիայում և Հերցեգովինայում ու Հայաստանում ռազմավարական, գիտակրթական և բիզնես համագործակցության խթանման միջոցով, հիմնվել է «Սեյմակայունությանն առնչվող հետազոտական և զարգացման միավոր» ՃՇՀԱՀ Կոնստրուկցիաների ամբիոնին կից:
Էրազմուս + All4R&D նախագծի շրջանակում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը 2019թ. մարտ-ապրիլ ամիսներին հիմնել է «Սեյսմակայունությանն առնչվող հետազոտական և զարգացման միավոր», ինչպես նաև մշակվել է վերոնշյալ միավոր-լաբորատորիայի համար գործարար ծրագիր, իսկ ռազմավարական ծրագիրը ներկայումս գտնվում է մշակման փուլում: Ձեռք է բերվել սարքավորումներ և նախագծի ՃՇՀԱՀ թիմ-անդամների կողմից իրականացվել են Հետազոտական ու զարգացման միավորի լրացուցիչ և շարունակական կրթության մաս հանդիսացող դասընթացներ՝
- Շենքերի վերակառուցումը և դրանց սեյսմակայունությունը — Հովհաննես Ավագյան /դասավանդող/,
- Ձեռներեցություն ճարտարագետների համար— Գոհար Ավետիսյան /դասավանդող/,
- Ռազմավարական Կառավարում — Գոհար Ավետիսյան /դասավանդող/,
- Էներգոխնայողությունը կայուն շինարարության մեջ— Լիլիթ Ամիրյան և Աննա Գրիգորյան /դասավանդողներ/,
- Շինարարության մոնիտորինգի կազմակերպում— Մհեր Մարկոսյան և Ազատ Սմբատյան /դասավանդողներ/
- Իրերի համացանցը (Internet of Things) — Ազատ Սմբատյան և Ռուզաննա Սարգսյան /դասավանդողներ/
Նորարարական ուսուցման պրակտիկա/
Նորարարական ծառայությունների նպատակն է ուսանողներին և շրջանավարտներին հնարավորություն ընձեռել աշխատել և համագործակցել բիզնեսի մասնագետների հետ և ընդլայնել հմտությունները:
Իմացեք ավելին այս հնարավորության մասին հետևյալ հղումով:
Links in Facebook, Twitter, Linkedin :
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք հետևյալ հղմամբ: