(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՅՈՒՆԵՍԿՕ-Ի «ՈՐԱԿԻ ՆԵՐՔԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՀՀ ԲՈՒՀԵՐՈՒՄ»

Սեպտեմբերի 3-ին Հյուսիսային համալսարանում կայացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում»  ծրագրի ամփոփիչ կոնֆերանսը: Կոնֆերանսի ընթացքում ամփոփվեցին ծրագրի շրջանակներում իրականացված գործընթացները, ներկայացվեց ծրագրի ազդեցությունը ՀՀ բուհական համակարգի վրա: 

Հիշեցնենք, որ ՃՇՀԱՀ «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» ծրագիրը մեկնարկել է ս.թ. հունվար ամսին,  և նպատակ ուներ զարգացնել բուհերի որակի ներքին ապահովման կարողությունները՝ ստեղծելով բարեփոխումների խմբեր, ինչպես նաև  նախապատրաստել բուհերին ինստիտուցիոնալ  հավատարմագրման գործընթացին։ Ծրագրի շահակից բուհերն են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը,  Հյուսիսային համալսարանը և Եվրասիա միջազգային համալսարանը: Ծրագրի շրջանակներում ս.թ. մարտի 31-ին իրականացվել է արտաքին գնահատման առցանց այց, որը կազմակերպել և համակարգել է ՈԱԱԿ-ը: Գործընթացում որպես ներքին փորձագետներ ներգրավվել են ՃՇՀԱՀ-ի աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանը և համալսարանի Որակի ապահովման կենտրոնի ավագ մասնագետ Անի Հակոբյանը:

Առցանց այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել բուհի ներքին (ղեկավար կազմ, կրթական ծրագրերի պատասխանատուներ, դասախոսներ, ուսանողներ, Որակի ապահովման պատասխանատուներ և SWOT վերլուծությունն իրականացրած խումբ) շահակիցների հետ: Հանդիպումների ընթացքում վեր են հանվել բուհի ուժեղ և բարելավման ենթակա կողմերը, դիտարկվել են բուհի մրցակցային առավելությունները, իրականացվող ՄԿԾ-ների, ոլորտային գերակայությունների և սոցիալ-տնտեսական  զարգացման հեռանկարների համար անհրաժեշտ կարիքների փոխկապակցվածությունը ու գործատուների հետ համագործակցությունը:

Առցանց այցի ավարտին տեղի է ունեցել հանդիպում բուհի ղեկավար կազմի հետ՝ ամփոփվել են բուհում առկա խնդիրները, քննարկվել են բացահայտված լավագույն փորձը և բարելավման ենթակա ուղղությունները:

04.09.21