ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Արցախի հանրապետության իշխանությունների հրավերով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Եղիազար Վարդանյանի ղեկավարությամբ այցելեց Ստեփանակերտի թիվ 1 ջրի մաքրման կայան ուսումնասիրելու ջրամատակարարման համակարգում ստեղծված իրավիճակը։
Պատվիրակության կազմում էր Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգերի նախագծման շահագործման և կանոնակարգերի մշակման հեղինակային խմբի անդամներ պրոֆեսոր Արհեստակ Սարուխանյանը, պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանը և տեխնիկական գիտությունների թեկնածու Հովհաննես Քելեջյանը:
Մասնագիտական խմբի անդամները հանդիպումներ են ունեցել ոլորտի պատասխանատուների հետ, ուսումնասիրել են ջրային համակարգում ստեղծված խնդիրները և քննարկել դրանց լուծման ուղիները։
Մանրամասները տեսանյութում՝