ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Կայացավ Ճարտարապետական կրթության աջակցման միջտարածաշրջանային հասարակական կազմակերպության (МООСАО) կողմից կազմակերպվող 29-րդ ճարտարապետության և դիզայնի ավարտական աշխատանքների միջազգային մրցույթ-ստուգատեսը, որին մասնակցում էին նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության և Դիզայնի ֆակուլտետների ուսանողները:
Ռեկտոր Եղիազար Վարդանյանը, դեկանները և ամբիոնի վարիչները մասնակիցներին հանձնեցին դիպլոմները: Ինչպես նշեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ. Ստեփանյանը, այս տարվա մասնակցությունն աննախադեպ էր՝ համավարակի ստեղծած դժվարությունների, մրցույթի անցկացման հեռավար ձևաչափի և մասնակից բուհերի ներկայացուցիչների կողմից արժանացած բարձր գնահատանքի ու հիացական կարծիքների առումով:
Այսպիսով՝ Ճարտարապետության ֆակուլտետից ուսանողներ Թամազյան Լիլիթը (Ղեկավար՝ Ազատյան Կարեն), Գալոյան Գոռը (Ղեկավար՝ Չերկեզյան Մհեր),
Սարգսյան Անջելան (Ղեկավար՝ Աբգարյան Կորյուն), Կարապետյան Կառլենը(Ղեկավար՝ Գուրգենյան Արամ), Այլանջյան Արփինեն (Ղեկավար՝ Ենգոյան Աննա), Միրզոյան Ինգան (Ղեկավար՝ Ազատյան Կարեն), Բաղդասարյան Իվետան (Ղեկավար՝ Հակոբյան Աննա), և Օհանյան Անուշը (Ղեկավար՝ Գուրգենյան Արամ) արժանացան 1-ին կարգի պատվավոր դիպլոմների, իսկ Այդինյան Մարիաննան (Ղեկավար՝ Ենգոյան Աննա) և Աղեկյան Նելլին (Ղեկավար՝ Խանոյան Կատրին) 2-րդ կարգի դիպլոմների։ Դիզայնի ֆակուլտետից 1-ին կարգի պատվավոր դիպլոմներ ստացան ուսանողներ Աբրահամյան Անուշը (Ղեկավար՝ Կարսյան Պատրիսիա), Առաքելյան Գոհարը (Ղեկավար՝ Պապյան Մարիամ), Գաբրիելյան Մանեն (Ղեկավար՝ Պապյան Մարիամ), Իգիթյան Անուշը (Ղեկավար՝ Մուգնեցյան Ստեփան), Աղաջանյան Լիլիթը (Ղեկավար՝ Մկրտչյան Արևիկ), Թադևոսյան Դիանան (Ղեկավար՝ Թույսուզյան Թամարա) և Մարգարյան Էլեոնորան (Ղեկավար՝ Մելիքյան Արտաշես), իսկ 2-րդ կարգի դիպլոմներ՝ Եղյան Մարիամը (Ղեկավար՝ Բուբուշյան Ռուբեն), Թաբիրյան Մեգգին (Ղեկավար՝ Բուբուշյան Ռուբեն), Սիրունյան Սոնան (Ղեկավար՝ Մելիքյան Արտաշես) և Պետրոսյան Արմինեն(Ղեկավար՝ Հակոբյան Արևիկ)։
Բացառիկ ղեկավարման համար Հովհաննես Սանամյանին, Ալոյան Արսենին, Հայկ Ասատրյանին շնորհվել են պատվավոր դիպլոմներ:
Ռեկտոր Ե. Վարդանյանը շնորհավորեց մրցանակակիրներին, շնորհակալություն հայտնեց նաև նրանց ղեկավարներին կատարած մեծ ջանքերի և միջազգային ասպարեզում համալսարանի պատիվը բարձր պահելու համար: