(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԵՌՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ

Ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոնը «Թերմոռոս Արմենիա» ընկերության հետ համատեղ կազմակերպում են սեմինար-դասընթաց՝ նվիրված ջեռուցման և հովացման համակարգերի նորագույն տեխնիկային, ինչպես նաև ոլորտի ժամանակակից հաշվարկային ծրագրերի ուսուցմանը:

Սեմինարը կանցկացվի մայիսի 17-19-ը՝ ժամը 13:00-15:00-ն, 2021 նիստերի դահլիճում: Այն  կտևի երեք օր: Սեմինարավարն է «Թերմոռոս Արմենիա» ՓԲԸ տեխնիկական տնօրեն, ջեռուցման, հովացման և օդափոխության ինժեներ Ռազմիկ Զարիֆյանը:

Եռօրյա սեմինարի բովանդակությունն է.

Մայիսի 17

  • Ծանոթացում «Թերմոռոս Արմենիային»
  • Գործունեություն ու ծառայություններ
  • Իրականացված նախագծեր
  • Աշխատանքային սկզբունքներ
  • Բրենդներ և ապրանքատեսականի՝ Jaga, Purmo, Gekon․․․

Մայիսի 18

  • HAP ծրագրի կիրառելիությունը ջեռուցման և հովացման նախագծերի հաշվարկներում։
  • Տարածքների տվյալների մուտքագրումը HAP ծրագրում։

Մայիսի 19

  • Ջեռուցման և հովացման հզորությունների հաշվարկները HAP ծրագրի միջոցով։

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել, իսկ հավաստագրեր կստանան այն մասնակիցները, որոնք երեք օրն էլ ներկա կգտնվեն դասընթացին:

 

11.05.21