(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԻ ՀԵՏ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը նախաձեռնում է հանդիպումների շարք մշակութային, հասարակական, գիտական ոլորտների գործիչների հետ:

Առաջին հանդիպումը կկայանա երգիչ, երգահան, ազատամարտիկ, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Վարդանի Ամալյանի հետ ապրիլի 30-ին, ժամը 14:30, 2025 լսարանում /ճարտարապետների արվեստանոց/: Մուտքն ազատ է

Երաժշտական գործունեություն

2004 թվ.-ին թողարկել է առաջին «Հոգու հնչյուն» ձայնասկավառակը։ 2004թվ.-ից ունեցել է բազմաթիվ հեղինակային մենահամերգներ։ Հեղինակել է շուրջ 80 երգ, որոնց մեծ մասը գրել է իր բանաստեղծությունների հիման վրա։ 2002 թվականին Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում բեմադրվել է իր՝ «Արծվաբույն» խորագրով պիեսը՝ նվիրված ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանին։

Մասնակցություն Արցախյան պատերազմին

1990-1994 թվականներին մասնակցել է Արցախյան պատերազմին` «Ազգային լեգեոն» ջոկատի, «Արծիվ 4-րդ» գումարտակի, այնուհետև՝ 5-րդ բրիգադի զորամիավորումներում։ Երկրապահ կամավորական միության անդամ է։ 1994 թվականից պարբերաբար կազմակերպել է «Ելին ի բոցոյն» խորագրով համերգային հուշ-երեկոներ՝ նվիրված զոհված ազատամարտիկներին։ Հայրենիքի համար մղվող մարտերում 44 օրյա պատերազմում անմահացել է Դավիթ Ամալյանի ավագ որդին՝ Վարդան Ամալյանը: Դավիթ Ամալյանը որդուն անվանակոչել էր ի պատիվ մարտական ընկերոջ՝ Արցախյան առաջին պատերազմի հերոս Վարդան (Դուշման) Ստեփանյանի:

Մրցանակներ, պարգևներ

«Սայաթ-Նովա» երգի համահայկական մրցանակաբաշխության ժողովրդա-գուսանական անվանակարգի գլխավոր մրցանակ

Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ 

«Մայրական երախտագիտություն» մեդալ

ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ

ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ

Հաջորդ հանդիպումների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի լրացուցիչ:

 

28.04.21