ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
ՃՇՀԱՀ կառավարման և տեխնոլոգիաների ֆակուլտետի մագիստրատուրայի ավարտական խմբի ուսանողները ապրիլի 13-14-ին ներկայացրին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում կայացած գիտական կոնֆերանսում։
Ներկայացվող զեկույցը բովանդակում էր արդիական և առաջնային լուծում պահանջող «ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈԳԻՍՏԻԿ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԵՋ» խնդիր, որը մշակվել ու համակարգել էր ընդհանուր ու համատեղ մոտեցմամբ. Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի ամբիոնի դասախոսական անձնակազմի և ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Մհեր Մարկոսյանի գլխավորությամբ դրվել էին նպատակային ստույգ գործառույթներ, ինչպես նաև անհրաժեշտ սահմանափակումներ։
Գիտական կոնֆերանսում թեման ներկայացրել են մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհիներ Էլեոնոր Հարությունյանն ու Լինա Ադամյանը՝ արժանանալով հավաստագրերի:
Շնորհակալություն ենք հայտնում Ավիացիոն ինստիտուտի կազմակերպչական և սպայական անձնակազմին հաճելի ընդունելության, մասնագիտական հետաքրքիր հարց-քննարկումների կազմակերպման համար։