ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
ՃՇՀԱՀ կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնը մարտի 30-ին, ապրիլի 1-ին, 5-ին, 7-ին, 9-ին ու 13-ին կազմակերպել էր վեցօրյա workshop: Դասընթացավարն էր տնտեսագետ, Բիզնեսէկոնոմիկայի մագիստրոս, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ-ում խնդրահարույց ակտիվների կառավարման մասնագետ Սիրանուշ Միրզոյանը: Դասընթացի ողջ ընթացքում ձևավորվեցին թիմեր, իրականացվեցին բազմատեսակ խմբային առաջադրանքներ, որոնք ամրապնդեցին ուսանողների ստացած գիտելիքները:
Workshop-ի վերջին օրը ամփոփվեցին դասընթացի և գործնական առաջադրանքների արդյունքները, ուսանողները ներկայացրին իրեն տպավորությունները ստացած տեղեկատվության ու ձեռք բերած հմտությունների առումով: ՃՇՀԱՀ կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ Տաթևիկ Եդոյանը շնորհակալություն հայտնեց դասընթացավարին արդյունավետ համագործակցության, ուսանողներին՝ ակտիվ մասնակցության համար և նրանց հանձնեց հավաստագրեր: