Քրիստոսի Հարության հրաշափառ տոնը նշվեց ՃՇՀԱՀ-ում, որի շրջանակներում ուսանողական խորհուրդը կազմակերպել էր հանդիպում-հյուրասիրություն՝ «Սուրբ Զատիկ» թեմայով:
Հանդիպմանը ներկա էին ՃՇՀԱՀ ղեկավարությունը ի դեմս ռեկտոր Եղիազար Վարդանյանի: Պարոն Վարդանյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց ուսանողների կողմից ազգային ավանդույթների պահպանումը, որը բոլոր դարերում մեր ժողովրդին միավորող դեր է ունեցել, ամրապնդել է հավատը սեփական ուժերի նկատմամբ:
Ուսխորհրդի քարտուղար Սուսաննա Հակոբյանը ներկայացրեց Սուրբ Զատկի տոնին ուղեկցող ծիսակատարությունների դերն ու նշանակությունը: Հանդիպման ավարտից հետո հյուրերը, համալսարանի ղեկավար կազմը համտեսեցին ուսանողների կողմից պատրաստված տոնական ուտեստները։