«Երկաթգծի, կամուրջների և թունելների» ամբիոնը սկսել է գործել 2011 թվականի սեպտեմբերի 1-ից: Ամբիոնը ստեղծվել է ԵՃՇՊՀ-ի ԱՃԿ ամբիոնի հենքի վրա, որը գործում է 1938 թվականից Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում կազմակերպված ճանապարհա -կամրջային ֆակուլտետում: Ֆակուլտետը և ամբիոնը գործել են մինչև 1944 թվականը: 1957 թվականին վերակազմավորված ԵրՊԻ–ի շինարարական ֆակուլտետում բացվեց «Ավտոմոբիլային ճանապարհներ» ամբիոնը (ամբիոնի վարիչ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ տ.գ.թ. պրոֆեսոր Ս. Հովնանյան): Ամբիոնի շրջանավարտները 1957– ից մինչև 1978 թվականը ստանում էին հաղորդակցության ճանապարհների ճարտարագետի որակավորում:
Ամբիոնը պատրաստում էր ճարտարագետներ 3 մասնագիտություններով.
- Կամուրջներ և տրանսպորտային թունելներ;
- Երկաթուղու շինարարություն, գիծ, գծային տնտեսություն:
Ամբիոնի շրջանավարտները ստանում են ճարտարագետ շինարարի որակավորում:
ԵԿԹ ամբիոնի գործունեությունը հիմնականում ուղղված կլինի երկաթգծի կամուրջների, թունելների և այլ կառուցվածքների զարգացմանը, մասնավորապես` կուսումնասիրվեն ինժեներական բոլոր կառուցվածքները, որոնք օգտագործվում են ճանապարհաշինությունում:
Ամբիոնի հիմնական ուղղություններն են.
- Երկաթգծի հետազոտում, նախագծում և շահագործում
- Կամուրջների նախագծում և շահագործում
- Կամուրջների շինարարություն
- Տրանսպորտային թունելների նախագծում
- Տրանսպորտային թունելների շինարարություն