(010) 303-300

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ. «ՏԻՊՈԳՐԱՖԻԿԱ ԵՎ ՇՐԻՖՏ»

Մարտի 15-ին՝ 12.00-ին, կայացավ «Տիպոգրաֆիա և շրիֆտ» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպել էր ՃՇՀԱՀ դիզայնի ֆակուլտետի դիզայնի ամբիոնը: Ցուցադրվեցին ուսանողների լավագույն աշխատանքները, ինչպես նաև դիզայնի ֆակուլտետի դասախոսների հեղինակային գործեր (ավելի քան 200 աշխատանք):

Ցուցահանդեսի մասնակիցներին ողջունեց ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը՝ ընդգծելով միջոցառման արդիականությունն ու կարևորությունը հատկապես դասախոս-ուսանող համագործակցության տեսանկյունից:

Դիզայնի ամբիոնի դասախոս Սոֆի Բալայանի կարծիքով տիպոգրաֆիան ու շիֆտը՝ որպես արվեստ, ուսանողներին և առհասարակ բոլոր մասնագետներին ստեղծագործելու լայն հնարավորություններ են տալիս, քանի որ ներառում են ամեն ինչ և աչքի ընկնում յուրօրինակությամբ:

Նմանօրինակ միջոցառումները կլինեն շարունակական և, անշուշտ, համագործակցության նորանոր ուղիներ կնախանշեն ուսանող-դասախոս հարաբերություններում՝ միաժամանակ նպաստելով բուհական առողջ ու ստեղծարար մթնոլորտի զարգացմանն ու պահպանմանը:

15.03.21