(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՎԵԲԻՆԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ

Տեղի ունեցավ քաղաքաշինության զարգացմանն ու ֆինանսավորմանը նվիրված վեբինար, որը կազմակերպել էին ՃՇՀԱՀ էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ու Քաղաքաշինության ամբիոնները: Վեբինարը վարեց և «Քաղաքաշինական նախագծերի տնտեսական և իրավական խնդիրները» թեման լուսաբանեց Լիսաբոնի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դասախոս, քաղաքաշինության փորձագետ Ժոաո Մանուել Կարվալյոն:  Վեբինարին հրավերով մասնակցում էր նաև Տյումենի ինդուստրիալ համալսարանը (ТИУ):

Միջազգային համագործակցությանն ու գիտելիքների փոխանակմանը նպատակաուղղված այս միջոցառումը կարևորվեց առաջին հերթին արդիական հարցերի քննարկմամբ: Մասնակիցները հնարավորություն ստացան ոլորտային բազմաբնույթ հարցեր քննարկելու, ինչպես նաև  տեղեկություններ ստանալու քաղաքաշինության զարգացման միտումների, նախագծերի, քաղաքաշինության գործընթացում կիրառվող իրավական նոր գործիքների, օրենքների մասին: Քննարկվեցին նաև քաղաքաշինական նախագծերի ֆինանսավորման խնդիրները, դրանց տնտեսական արդյունավետությունը պայմանավորող գործոնները:

Նմանօրինակ միջոցառումները կլինեն շարունակական և անպայմանորեն կնպաստեն ոչ միայն միջազգային կապերի ամրապնդմանը,  մասնագետների համագործակցությանը, այլև ոլորտային բազմաթիվ խնդիրների լուծման նոր ուղիներ կնախանշեն:

 

 

04.03.21