ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Elsevier-ը մարտի 1-ից անցկացնում է առցանց անվճար դասընթացների շարք՝ գիտական ու գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվողների համար:
Դասընթացը կազմված է բազային ու ընտրանքային մոդուլներից (18 ժամ), որի ավարտին տրվում է հավաստագիր:
Ընտրանքային մոդուլները նախատեսված են գիտական հոդվածներ պատրաստողների, ոլորտի վարչական աշխատողների, ինչպես նաև հրատարակիչների ու խմբագիրների համար: Կտրվեն տեղեկություններ Scopus, ScienceDirect, Mendeley, SSRN, Journal Finder, Journal Insights և Elsevier-ի այլ գործիքների վերաբերյալ, որոնց իմացությունը թույլ կտա առավել արդյունավետ դարձնել գիտատեխնիկական տեղեկատվությանն առնչվող աշխատանքը, տեղեկատվության որոնումն ու գիտական հոդվածների հրապարակումը:
Վեբինարների աշխատանքային լեզուն ռուսերենն է: Օրակարգը ներկայացված է Մոսկվայի ժամանակով (GMT+3):
Բաց թողնված դասաժամերը հնարավոր է լրացնել մինչև մարտի 19-ը՝ դիտելով դրանց տեսագրությունները: Արդյունքների ամփոփումն ու վկայականների տրամադրումը տեղի կունենան մարտի 22-ին:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել Գիտության քաղաքականության վարչություն։
Հեռ․՝ (010) 58 -05- 41։