(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՐՑԱԽՅԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ՝ ՀԲԸՄ-Ի ԿՈՂՄԻՑ

Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) հայտարարել է Արցախի վերաբերյալ հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին: Հետազոտությունը կարող է ընդգրկել տարածաշրջանի վերաբերյալ բոլոր ժամանակների սոցիալական, մշակութային, հոգեբանական, իրավական, տնտեսական, տեխնոլոգիական, մարդասիրական, բնապահպանական և այլ հարցեր:

Դրամաշնորհ ստանալու համար կարող են դիմել ուսանողներ, ասպիրանտներ, գիտնականներ, անկախ լրագրողներ, հոդվածագիրներ և Արցախի հարցերով մասնագիտանալու և այն ճանաչելու հարցում շահագրգիռ այլ անձինք:

Հայտերն ընդունվում են մինչև 2021թ-ի ապրիլի 30-ը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀԲԸՄ կայքից՝ www.agbu.org/artsakhgrants: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել ՃՇՀԱՀ Գիտական քաղաքականության վարչություն` (010) 58-05-41 հեռախոսահամարով:

04.02.21