PERI գերմանական ընկերությունն այսօր կաղապարամածերի խոշորագույն արտադրողներից մեկն է, որն իր արտադրանքն է ներկայացնում ինչպես ռուսական, այնպես էլ եվրոպական շուկայում: Ընկերության կաղապարամածերը հայաստանյան շուկայում ևս նորույթ չեն: Հայաստանյան շինարարական ընկերություններից «Հորիզոն 95»-ն առաջին ընկերությունն էր, որ սկսեց կիրառել PERI-ի արտադրանքը:
Այսօր Հայաստանի Շինարարների միությունում տեղի ունեցավ սեմինար, որին ներկա էին Նոգինսկ քաղաքում գտնվող՝ «PERI –Ռոսսիա» գլխամասային կառույցի ներկայացուցիչները, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր, Հայաստանի Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, «Հորիզոն 95», «Երևանշին», «Արփա-Սևան», «Կամուրջշին» և մի շարք առաջատար շինարարական ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին՝ Գագիկ Գալստյանր նշեց,որ PERI րնկերությանր արտադրած կաղապարամածերի որակի և ամրության շնորհիվ շինարարությունը հնարավոր է կազմակերպել ու իրականցնել ավելի արագ և հուսալի: Սեմինարի ընթացքում քննարկվեց շինարարներին հուզող բոլոր խնդիրները, շինարարության համընդհանուր անկման պարագայում ճկուն որոշումներ կայացնելու, և, իհարկե, մեր երկրում նույնպես հեղինակավոր PERI ընկերության ներկայացուցչություն ունենալու անհրաժեշտությունը:
Վստահաբար կարելի է ասել, որ այսօր Հայաստանի շինարարների միությունում տեղի ունեցած սեմինարը կնպաստի մոտ ապագայում շինարարության կանխատեսելի աճին: