ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Մեր համալսարանի ուսանողները հերթական անգամ պարգևներով են վերադարձել միջազգային մրցույթից:
Ապրիլի 20-23-ը Ռուսաստանի Տյումեն քաղաքի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում անցկացվել է միջազգային ամենամյա «Золотая АрхИдея» ճարտարապետական նախագծերի մրցույթը, որին մասնակցել են ինչպես Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, այնպես էլ Գերմանիայի, Լեհաստանի, Նիդերլանդների, Ղազախստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Ռուսաստանի և մի շարք այլ երկրների առաջատար բուհերի ուսանողներ:
16-րդ միջազգային մրցույթին մեր համալսարանից ներկայացվել է 13 աշխատանք, որոնցից 8-ն արժանացել է բարձր գնահատականների ու պատվոգրերի, իսկ 6-ը՝ 1-ին և 2-րդ կարգի դիպլոմների: Մեր համալսարանի պատվիրակության անդամ, Քաղաքաշինության ամբիոնի վարիչ Զառա Մամյանն արժանացել է դիպլոմի՝ «Քաղաքաշինության խնդիրները. Երևանը՝ երեկ, այսօր, վաղը» զեկույցի համար, իսկ ռեկտոր Գագիկ Գալստյանը՝ շնորհակալագրի՝ մրցույթի անցկացմանն աջակցելու և համագործակցության համար: