Այսօր տեղի ունեցավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Դիզայնի ֆակուլտետի Ինտերիերի և էստերիերի դիզայնի ամբիոնի ուսանողների աշխատանքների ցուցադրությունը: Ուսանողական ցուցահանդեսում ներկայացված էին աշխատանքներ՝ Ինտերիերի և էքստերիերի դիզայն նախագծում ու Գեղազարդում և ոճավորում թեմաներով:
Ցուցահանդեսին ներկա էին ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը, դիզայնի ֆակուլտետի դեկան Արմեն Բուբուշյանը, Ինտերիերի և էքստերիերի դիզայնի ամբիոնի վարիչ Արտաշես Մելիքյանը: